Ավագ հովիվ

NodarՆոդար Արտավազդի Թադեւոսյան. Մարդ, ով տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ծառայում է Վերնատուն եկեղեցուն ու հայ ժողովրդին, մարդ, ում միջոցով Աստված մեծ գործեր է կատարել եւ շարունակում է կատարել:

Ծնվել է 1954 թ.-ին Սպիտակի շրջանի Հայ-Փամբ գյուղում

1973-1975 թթ. – Ծառայել է Խորհրդային բանակում

1976 թ. – Ամուսնացել է Մարգարիտա Թադեւոսյանի հետ

Ապաշխարել է 1977 փ.-ին՝ լսելով Աստծո Խոսքը:

1979թ. – Սկսել է ծառայել որպես մանկապատանեկան ուսուցիչ, ինչպես նաեւ տասնյակի պատասխանատու

1979թ. – Մեկնել է Վրաստան, Ջավախք՝ ավետարանչության

1979 – 1994 թ. – Ծառայություն Ջավախքում, ձեւավորվում են հայկական 50-ից ավելի եկեղեցիներ

1980 – 1984 թթ. – Ծառայում է Շենգավիթում եւ Նորագավիթում՝ որպես պատասխանատու

1981 թ. – Ձեռնադրվում է սարկավագ

1984թ. – Սկսում է ծառայել Էրեբունի շրջանում որպես հովիվ

1984 թ – 1987թթ. – հովվական ծառայություն Թբիլիսիում՝ եզդիների եւ հայերի շրջանում

1988թ.-ին ձեռնադրվում է որպես երեց

1989 թ. – ին Դավիթ Մանուկյանի հետ միասին Շվեդիայում առիթ են ունեցել հանդիպելու Աստվածաշնչյան Թարգմանության Ինստիտուտի տնօրենի եւ աշխատակիցների հետ, պայմանավորվել Մանկական պատկերազարդ եւ համաբարբառով Աստվածաշնչերի տպագրման համար:

1991-1993 թթ.–ից սկսվեցին տարբեր երկրների եղբայրների միջոցով սկսվեցին ներկրվել Հայաստան:

1993-1995 թթ. Եղել է հովվական ծառայության Արթիկ շրջ. մի քանի գյուղերում

1993-1996 թթ. – եղել է «Սեր-Հայաստան» բարեգործական կազմակերպության նախագահ

1979 թ-ից մինչ օրս եղբոր ծառայության ընթացքում նրա կամ եկեղեցու ջանքերով հիմնվել է  120-ից ավել խմբեր Հայաստանում եւ արտերկրում:

2003 թ-ից «Վերնատուն» եկեղեցին հանդիսանում է PEF (Եվրոպայի հոգեգալստական եկեղեցիների հաղորդակցություն)-ի լիիրավ անդամ:

2004 թ.-ին «Վերնատուն» եկեղեցին անդամագրվում է    Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների միջազգային միությանը:

2008թ-ից- <Վերնատուն> եկեղեցին անդամագրվում է <Ավետարանական Հավատքի Քրիստոնեաների> Միությանը:

2009թ-ից Նոդար Թադեւոսյանը հանդիսանում է ԱՀՔ Միության փոխնախագահը:

Նոդար եւ Մարգարիտա Թադեւոսյանները ունեն 5 զավակ (3 տղա, 2 աղջիկ) եւ 11 թոռ:

Այսօր էլ եղբայրը շարունակում է իր բեղմնավոր հովվական գործունեությունը ծավալել՝ լինելով հոգատար հայր եւ ընկեր բոլորի համար, բարձրացնելով նոր մշակներ, նոր ծառայողներ: Նա իր նվիրվածությամբ ու սիրով կանգնած է յուրաքանչյուր ծառայողի կողքին՝ բարձրացնելու, քաջալերելու եւ գոտեպնդելու համար: