Վերնատուն եկեղեցի

IMG_47602012 թ.-ի հոկտեմբերին ԵԱՀՔ Վերնատուն Եկեղեցին տոնեց իր հիմնադրման 40 և շենքի կառուցման 20 ամյակը: Եկեղեցի, որ արդեն տասնամյակներ շարունակ փառաբանում է իր Արարչին, ուսուցանում ու սովորում Աստծո Խոսքը, այլ կերպ ասած՝ Եկեղեցի, որ պատրաստվում է դիմավորել իր փեսային՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին…

Հայաստան, 1970-ական թթ. Խորհրդային վարչակազմն ու երկաթե վարագույրը փորձում է ամեն կերպ շեղել մարդկանց ուշադրությունն Աստծուց, ուզում է երկաթե վարագույրով փակել մարդ-Աստված կամուրջը, սակայն Աստծո գործերի դեմ անզոր է ամեն բան… Հենց այդ տարիներին էլ ծնվեց տնային փոքրիկ եկեղեցի, ով տասնամյակներ շարունակ փառաբանելու էր Աստծուն, վկայելու ու դավանելու էր նրա գործերի մասին: Ու չնայած առկա ամեն հալածանքներին ու դժվարություններին, Եկեղեցին մնաց հավատարիմ իր Ստեղծիչին ու շարունակեցին երգել, փառաբանել, սերտել ու քարոզել… Աստված հոգում է իր ժողովրդի կարիքները… այդպես եղավ նաեւ այս պարագայում. 1992 թ.-ին Եկեղեցու Ավագ Հովիվ Նոդար Թադևոսյանի սրտում դրվում է ունենալ եկեղեցու սեփական շենք… Համարձակ որոշում, համարձակ տեսիլք… Բայց Աստված օրհնում է այդ գաղափարն ու այն շատ շուտով գաղափարից վերածվում է իրականության:

ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Այսօր Վերնատուն եկեղեցին ակտիվորեն ներգրավված է հասարակության մեջ իր հոգևոր, սոցիալական ծառայություններով ու ծրագրերով՝ իր առաջ նպատակ ունենալով մարդկանց փոխանցել Հսիուս Քրիստոսի Ավետարանի Բարի Լուրը:
hovivner