Եկեղեցական ժողովներ

Երևանի Վերնատուն եկեղեցին, լինելով մեկ կառույց, կազմված է տարբեր տարածքային տնային խմբերից: Այդպիսի տարածքները հինգն են և ընդգրկում են մասնավորապես Էրեբունու տարածքը:
Տնային եկեղեցիները իրենց ժողովներն անում են երեքշաբթի և չորեքշաբթի օրերին և բաց են բոլոր ցանկացողների համար:

  1. Էրեբունի Մասիվ, հովիվ՝ Արտավազդ Թադևոսյան
  2. Արեշ 1-2, Վարդաշեն, հովիվ՝ Հայկ Գրիգորյան
  3. Արեշ 3-4, հովիվ՝ Մովսես Առաքելյան
  4. Մուրացան, Թոխմախ, հովիվ՝ Էդուարդ Հարությունյան
  5. Էրեբունի, հովիվ՝ Կարեն Թադևոսյան

Բացի երեքշաբթի և չորեքշաբթի օրերի տնային ժողովներից յուրաքանչյուր հինգշաբթի 19:00-ին Եկեղեցում լինում է անդամական ժողով, որտեղ հիմնականում լինում են Եկեղեցու հոգևոր աճին նպաստող ուսուցումներ: Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթին լինում է բժշկության աղոթքի օր:

Երիտասարդաց ծառայությունը կատարվում է յուրաքանչյուր շաբաթ 19:00-ին:

Կիրակնօրյա դպրոցը մինչև 11 տարեկանների համար լինում է յուրաքանչյուր կիրակի 11:00-ին (ընդհանուր ժողովին զուգահեռ), իսկ 12-16 տարեկան պատանիների համար՝ յուրաքանչյուր կիրակի 13:00-ին:

Սիրով հրավիրում ենք բոլորին…