Երկնային մարդը՝ եղբայր Յուն

IMG_8042

Եղբայր Յունի կյանքի պատմությունը կցնցի յուրաքանչյուր ծայրաստիճան խոշտանգումների այդ ամբողջ ընթացքում պահելով հավատարմությունն առ Աստված:  Այսօր եղբայր Յունը բնակվում է Գերմանիայում և շրջելով աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում է դասընթացներ, սեմինարներ ու ժողովներ և ներկայանում յուրաքանչյուրին ` որպես Աստծո պահպանության ու մեծ հրաշքի արդյունք, ընթերցողի: Ապրելով աթեիստական իրականության մեջ ` նա զարմանահրաշ կերպով ապաշխարել է և նվիրվել Աստծուն: Ողջ կյանքը հետապնդվելով չինական իշխանությունների կողմից փորձառել է ձերբակալություններ, երկար ու ձիգ տարիներ անցկացրել Չինաստանի ամենադաժան բանտերում, ենթարկվել 

որպես երկնային մարդ:

Ջարդված ոտքերով օրը ցերեկով փախուստ խիստ վերահսկվող բանտից, 100-օրյա աղոթք և աղոթքի զարմանահրաշ պատասխան, բանտարկություն ամուսնության առաջին օրը, 74 օրյա <<ծոմապահությ

ուն>>, չինական տնային եկեղեցիների աճ, քրիստոնեության տարածում, Աստծո զորավոր ներկայություն…հնարավոր չէ մի քանի բառով ներկայացնել նրան ու նրա կյանքի պատմությունը: Նրա կյանքին ու պատմությանը կարող եք տեղեկանալ արդեն հայերենով լույս տեսած ինքնակենսգրական գրքում, որը կոչվում է` <<ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐԴԸ>>:  Վերջերս Յուն եղբայրը հյուրընկալվեց Վերնատուն եկեղեցում  և 3 օր  շարունակ մեծ օրհնությունների առիթ հանդիսացավ, ինչի համար շնորհակալ ենք թե եղբորից, թե Աստծուց:

yun1

 Պատմեք մի փոքր ձեր ապաշխարության մասին:

Ես ապրում էի այնպիսի մի ժամանակաշրջանում, որտեղ մտածել անգամ ապաշխարության ու Աստծո մասին չէր թույլատրվում: Չինական կառավարությունն ու կոմունիստական կուսակցությունը հետապնդում ու հալածում էին բոլոր նրանց, ովքեր

իրենց Քրիստոսի հետևորդն էին համարում: Մայրս նախկինում լսել էր ինչ-որ  բաներ քրիստոնեության  ու Աստծո մասին, և մի օր , երբ հայրս ծանր հիվանդ էր, մենք սկսեցինք աղոթել նրա համար` առանց անգամ լուրջ պատկերացում ունենալու, թե ով է Աստված: Կատարվեց հրաշք. հայրս բժշկվեց, և դա դարձավ իմ ապաշխարության հիմքը: Ես խոնարհվեցի Աստծո մեծության առջև և շշնջացի.<< Ես մեղավոր եմ, ների՛ր ինձ, Տե՛ր>>>:

Ինչպիսի՞ն է Ատված:  Ո՞րն է այն հատկությունը , որ զարմացնում է ձեզ Նրա մեջ:

Աստված ողորմած Աստված է և սիրող Հայր: Ես տեսա Աստծո ողորմությունն ու շնորհի մեծությունն անգամ մինչ ապաշխարելս: Այսօր ես բոլորին կոչ եմ անում` ցույց տվեք մարդկանց Աստծո շնորհի մեծությունը և Աստծո սերը, միայն դա տեսնելուց հետո մարդիկ կզգան , որ իրենք մեղավոր են և ունեն Աստծո կարիքը:

Ինչպե՞ս տարբերել Աստծո ձայնը:

Նախ ուզում եմ ասել, որ չարը ևս միշտ փորձում է խոսել մեզ հետ և դրանով հանդերձ ուզում է հուսահատեցնել, կոտրել, նեղացնել մեզ, իսկ երբ Աստված է խոսում մեզ հետ , դա բերում է խաղաղություն , սեր և ուրախություն: Աստծո ձայնը նման է պատգամաբերի, ով երբեք չի նեղացնում, չի անհանգստացնում, այլ վերջնական արդյունքում խաղաղություն է մեզ տալիս: Աստված նպատակ ունի մեր կյանքի համար, և դրա համար էլ, նա իր ձայնը լսելի է դարձնում մեզ, որ ճիշտ ժամանակին մենք  կարողանանք փառաբանել ու մեծարել Նրան:

74 օր բանտում Դուք ապրեցիք առանց ուտելիքի ու խմելիքի: Ի՞նչն էր պատճառը:

IMG_8036

Նախ ուզում եմ ասել, որ դա ծոմապահություն չէր: Ես ուղղակի դադարեցի ուտել և խմել , քանի որ ես ուզւոմ էի մեռնել. Ես այլևս չէի դիմանում այն տանջանքներին ու ցավերին, որոնց ենթարկվում էի բանտում և ես ասացի` Տեր, ես այլևս չեմ ուտի և չեմ խմի, այդ կերպ թող ես մեռնեմ քեզ համար: Այդ ուխտի 39-րդ օրն էր, երբ սատատնան եկավ և խոսեց ինձ հետ ասելով. << Աշակերտը չի կարող գերազանցել իր ուսուցչին, դադարեցրու այս ամենը…>>: Այդ ձայնը լսելուց հետո ես անհանգստություն, խռովություն զգացի իմ ներսում և հասկացա,  որ դա սատանան է, թև նա ինձ ներկայացել էր հրեշտակի տեսքով, սպիտակ հանդերձով:  Ես սկսեցի աղոթել և Սուբ Հոգին խոսեց ինձ հետ` հիշեցնելով այն հատվածը, երբ Հիսուսն ասաց, որ իրեն հավատացողները կանեն իր գործերն ու դեռ ավելին, և դա ինձ ուժ տվեց: Ես հասկացա, որ պետք է շարունակեմ: Այդպես կամենում էր նաև Աստված:

 Մեծագույն հրաշքը, որ տեսել եք ձեր կյանքում:

Իմ կյանքի մեծագույն հրաշքը տեղի ունեցավ կյանքիս ամենադժվաին փուլում, երբ այլևս ուժ չունեի պայքարելու և պատրաստվում էի հանձնվել: Հիսուսը հայտնվեց ինձ , և ասաց, որ Նա գիտի ամեն բան,… Այդ հանդիպումն ինձ համար իրոք մեծագույն հրաշք էր: Իսկ որպես աղոթքի պատասխան` երբ ես 100 օր աղոթեցի Աստվածաշնչի համար ու զարմանահրաշ կերպով ստացա այն: Ես դարձա միակ մարդը, ով տարածաշրջանում Աստվածաշունչ ուներ. դա իրոք հրաշք էր: Ես շատ բժշկություններ ու գերբնական զորություններ եմ տեսել, զգացել ու ապրել, բայց Աստվածաշունչը ստանալը դարձավ իմ կյանքի հիմքը, որ ես համոզվեցի` Աստծո համար անկարելի բաներ չկան: Որոշ մարդիկ ասում են, որ մեծագույն հրաշքը Աստծո` ինձ բանտից աղզատելն էր, երբ բանտի դռները ուղղակի բացվեցին իմ առջև, ոմանք ասում են Չինաստանից ուրիշ անձնագրով դուրս գալն էր մեծագույն հրաշքը, բայց այդ ամենի կողքին ինձ համար մեծագույն հրաշք մնում է Տիրոջ հետ հանդիպումն ու որպես աղոթքի պատասխան իմ Աստվածաշունչը ստանալը:

IMG_7999

21-րդ դարի քրիստոնյային պակասող հատկությունը:

Ես կարծում եմ այսօր Տիրոջ եկեղեցին պակաս է հնազանդության և դուրս գնալու ավետարանչության և միսոներության մեջ: Այսօր  մենք պակաս չունենք սեմինարների , ծառայությունների , պատգամների , մենք պակաս ունենք Աստծո առջև ամբողջությամբ խոնարհվելու: Երբեմն մենք Աստծո ձայնը լսելուց հետո անգամ դանդաղում ենք և չենք գնում միսիոներության:Շատերն ասում են քեզ համար հեշտ է , դու միշտ լսում ես Աստծո ձայնը, դրա համար էլ միշտ հնազանդվում ես: Ես նրանց պատասխանում եմ. Երբ որ դուք չեք լսում Հիսուսի ձայնը, երբեմն Նա ուղղակի դադրում է խոսել… Աղոթե՛ք Աստծուն, խնդրեք Նրա կամքը և Նա դարձյալ կսկսի խոսել ձեզ հետ: Միայն թե, երբ որ կլսեք Աստծո ձայնը, մի՛ հապաղեք, գնացե՛ք:

Ի՞նչ կասեք Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:

Մինչև իմ այստեղ գալը ես գիտեի, որ Հիսուսը սիրում է Հայաստանը և հայ ժողովրդին յուրահատուկ սիրով: Մենք եկեղեցու պատմությունից տեղեկանում ենք , որ Հիսուսի  աշակերտներից անգամ եկել են Հայաստան ու մինչև 301 թ.-ը  այստեղ եղել է քրիստոնեությունը: Ես վստահ եմ , որ Հայաստանի առաջին քրիստոնյա պետություն դառնալը պատահական չէր. Աստված ծրագիր ունի ձեզ հետ. Դուք Աստծո սրտում եք: Ես գիտեմ, որ դուք շատ եք տառապել նախկինում Հիսուսի անվան համար: Ուզում եմ այսօր հայ ժողովրդին տեսնել ուրախության մեջ: Դադարե՛ք տառապել ու տխրել անցյալի վերքերի պատճառով, ուրախացե՛ք, որովհետև այն ամեն հալածանքներն ու տառապանքները, որ տեսել եք նախկինում, մեծ վարձքի հատուցում ունեն: Նաև ուզում եմ քաջալերել, որ Հայաստանի եկեղեցին ևս միանա Չինաստանի եկեղեցուն և միասին գնանք դեպի ազգերը` տանելով այն լույսը, որ ունենք մեր մեջ:

 

Ուզում եմ, որ  Աստված հրաշալի կերպով օգտագործի  այս ամսագիրը իր խոսքը տարածելու այս ժողորվդի մեջ ու թող մարդիկ լինեն,  որ աղոթեն, օգնեն ֆինանսապես և ձեր կողքին գտնվեն, որովհետև դուք հրաշալի գործ եք կատարում: Թող այս ամսագիրը դառնա Քրիստոսի զորավոր աշակերտն ու Նրա խոսքն ու պատգամը տարածի:

Հարցազրույցը վարեց Արմեն Նիազյանը

225 դիտում