Ռեյնհարդ Բոնկեի աշակերտ և օգնական Դանիել Կոլանդա

daniel_kolenda_en
Խնդրում եմ, պատմեք ձեր և ձեր ընտանիքի մասին:

Ես սերում եմ քահանաների ընտանիքից. Հայրական կողմից հինգ սերունդ քահանա են եղել ես պատիվ եմ ունեցել մեծանալ մի ընտանիքում, ուր բոլորն Աստծո մարդիկ են եղել և իրենց կյանքով և հավատարմությամբ օրինակ են ծառայել:Ես ամուսնացած եմ,մենք ունենք 4 երեխա` 2 տղա, 2 աղջիկ: Մեր ամբողջ ընտանիքն ունի ավետարանչության նույն կոչումը և մենք մեզ մեկ թիմ ենք տեսնում Ավետարանի ծառայության համար:

Երբ և ինչպես  հասկացաք, որ կանչված եք  ծառայելու Աֆրիկայում:

Երբ դեռ պատանի էի, հասկացա, որ կանչված եմ որպես միսիոներ կամ ավետարանիչծառայելու Աֆրիկայում: Սա իմ մանկության տարիների փափագն էր, բայց երբ շատ տարիներ անց վերջնականապես ծառայության անցա, ես հովիվ դարձա:Տերն օրհնում էր իմ ծառայությունը, բայց ես գոհ չէի ավետարանիչ Ռեյնհարդ Բոնկեն միշտ ասում,որ եթե ցանկանում ես դժբախտացնել ավետարանիչին, ապա ստիպիր նրան քարոզել այն մարդկանց, ովքեր արդեն փրկված են: Ես ինձ հենց այդպես էի զգում այդ ժամանակ: Հետո Նիգերիայի ավետարանչություններից մեկի ժամանակ, որը կազմակերպել էր <<Քրիստոսը բոլոր ազգերի համար>>(CfaN) կազմակերպության կողմից,այդ ավետարանչական կոչումը նորից խորությամբ բռնկվեց իմ մեջ:Ես գիտեի, որ սովորականի պես չեմ կարող վերադառնալ եկեղեցի: Ես թողեցի հովվությունը և ներգրավվեցի ամբողջժամանակյա ավետարանչական ծառայության մեջ` հնազանդվելով Աստծո կոչմանը:

Որն է ձեր տեսիլքը

daniel_kolenda_portrait_3 (1)-

Իմ տեսիլքը պարզ է. Ես կարող եմ այն ամփոփել երեք բառով` հոգիներ,հոգիներ,հոգիներ:

Հեշտ է արդյոք ծառայել Ռեյնհարդ Բոնկեի հետ

Հրաշալի է ծառայել ավետարանիչ Բոնկեի հետ:Նա իրապես Աստծո մարդ է: Նա ապրում է սուրբ կյանքով և անվարան է Աստծո կոչմանն իր նվիրաբերման մեջ:Նա այնպիսի մարդ է, որ գործում էվճռական հնազանդությամբ, երբ Աստված է խոսում: Կարծում եմ,որ նա <<Քրիստոսի նմանության>> առումով իմ իմացած լավագույն օրինակն է: Ես պատվում ու սիրում եմ նրան,ինչպես հոր:

Ինչ ծրագրեր ունեք մոտ ապագայի համար:

Ես ցանկանում եմ ավետարանով փոթորկել Աֆրիկան` Քեյփ Թաունից մինչև Կահիրե: Տերը մեզ դեպի հյուսիս է կանչում, և ես փափագում եմ տեսնել,թե ինչպես է շարժվում Հյուսիսային Աֆրիկան,ինչպես որ ականատես ենք եղել Արևմտյան Աֆրիկայում:

Ինչպիսին էր 2011թ-ը ձեր ծառայության համար:Քանի հոգի է հնարավորություն ստացել լսել Աստծո խոսքը և ապաշխարել:

Միայն 2011թ-ին 2,052,642 որոշման քարտեր ենք ստացել բոլոր այն մարդկանցից,ովքեր մեր հանդիպումների ժամանակ ընդունել են Հիսուս Քրիստոսին,որպես իրենց փրկիչ, և նրանց առաջնորդել ենք խնամակալության:

Daniel2B

Ինչպես կնկարագրեք Աֆրիկայի ներկայիս իրավիճակը:Կարող եք ասել,որ Աֆրիկան արթնություն է ապրում այսօր:

Աֆրիկան էլ բացառություն չէ աշխարհում այն իմաստով, որ ինչպես ցանկացած այլ տեղերում,նույնպես և այստեղ կան վայրեր, որ հոգևորապես չոր են, չ կան վայրեր,որ փորձառում են Աստծո հոգու հզոր ուժը: Աստված զորությամբ շարժվում է այնտեղ,ուր մարդիկ շարժվում են հավատքով:Հավատացած ենք, որ այն, ինչ մենք ենք տեսել Նիգերիայում վերջին 10 տարիների ընթացքում միանգամայն պատմական է: Մեկ տասնամյակի ընթացքում 55մլն մարդ է ընդունել Քրիստոսին: Հնարավոր չէ այլ կերպ նկարագրել այդ ամենը, բայց միայն բնութագրել այն որպես նախադեպը չունեցող Սուրբ Հոգու գերագույն հորդում:

Երբ  ժամանակ և հնարավորություն  կունենաք  Հայաստան այցելելու:

Ես աղոթում եմ,որ Տերը շուտով բացի այդ դռները:

Ինչ կմաղթեք մեր ընթերցողներին, հայ եկեղեցիներին և ավետարանիչներին:

Ժմանա~կն է: Մենք ապրում ենք Սուրբ Հոգու լեցունության այնպիսի հրաշալի օրեր,որ աշխարհը երբևիցը չի տեսել: Աֆրիկայի Հիսուսը Հայաստանի Հիսուսն էլ է: Ինչ որ Նա է արել աշխարհի այլ վայրերում,Նա կարող էև կանի բոլոր նրանց համար, ովքոր ամուր, վճռական հավատքով ու հնազանդությամբ կկառչեն Իր խոստումներից:Աստված երիտասարդների նոր սերունդ է կանչում, ովքեր մի կողմ կդնեն անհավատությունն ու թերահավատությունը և Հիսուսին կհետևեն իրենց ամբողջ սրտով: Նա փնտրում է տղամարդկանց ու կանանց,ովքեր հանուն իր Թագավորության մի կողմ կդնեն ամեն բան:Կյանքում պետք է ամուր բռնել քեզ ընձեռնված հնարավորությունը: Եկեք ոտքի կանգնենք և մեր ազգերին շահենք Քրիստոսի համար:

Ձեր կարծիքով, ինչի կարիք ունի եկեղեցին այսօր:

F-Bonnke-Kolenda_CalledToSucceed

Հովհ, 16:7-ում Հիսուսն ասաց Իր աշակերտներին. <<Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար,որ ես գնամ,որովհետև եթե չգնամ,Մխիթարիչը`Սուրբ Հոգին, չի գա ձեզ մոտ, բայց եթե ես գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ>>: Հիսուսի համար շատ ավելի կարևոր էր, որ մենք ունենայինք Սուրբ Հոգուն,քան թե Հիսուսն ինքը ֆիզիկապես մեզ հետ լիներ:Եկեղեցին ծնունդ առավ Սուրբ Հոգու կրակով` հոգեգալստի օրը: Վաղ եկեղեցին Սուրբ Հոգու զորությամբ աժում էր, նվաճում և տարածվում աշխարհով մեկ: Եթե Պետրոս ու Պողոս առաքյալները կարիք ունեին Սուրբ Հոգու, ապա մենք ակսօր նրա կարիքն ունենք ավելի, քան երբևէ: Անձամբ ինձ համար կարող եմ ասել,որ ես ոչինչ եմ առանց Սուրբ Հոգու:Ես չեմ կարող քարոզել առանց նրա: Ես չեմ կարող աղոթել առանց նրա: Ես անգամ առանց նրա չեմ կարող Աստծուն հաճելի կյանքով ապրել: Դրա համար հավատացած եմ,որ Աստծո եկեղեցին այսօր ավելի քան որևիցե այլ բան կարիք ունի Սուրբ Հոգու առատ լեցունության:

Հարցազրույցը վարեց

Արտավազդ Թադևոսյանը

114 դիտում