Սպասում էի քեզ, գարուն

vesna-kartinki-smeshnye-kartinki-fotoprikoly_489969251Գարնան գալուստին բոլորն են սպասում: Այդ բառն իր մեջ այնքա՜ն ջերմություն է պարունակում, այնքա՜ն ծաղիկներ, այնքա՜ն թարմություն…

Սիրելի քրիստոնյա, շնորհավորում եմ քեզ գարնանային առաջին օրվա կապակցությամբ և ուզում եմ քաջալերել, որ այս օրը իր հետ նոր թարմություն, նոր ջերմություն, նոր խինդ ու նոր բերկրանք բերի քո հոգևոր կյանքում:

Թող հեռանան ամեն վատ մտքերը, ամեն ծանրությունները, դժվարությունները, թող հեռանա ամեն սառնություն ու անտարբերություն… բացիր սիրտդ Աստծո առաջ և թույլ տուր, որ Աստվածային արևի շողերը թափանցեն հոգուդ խորքը՝ տարածելով աղոթքի անուշահոտությունը, Աստծո ներկայության ջերմությունն ու Աստծո Խոսքի կենարար թարմությունը…

Չգիտեմ ինչպիսի ձմեռ ես ունեցել, բայց վստահ եղիր, Աստված ուզում է տեսնել հոգևոր զարթոնք ապրող Եկեղեցի… ու ինչպես բնությունն է արթնանում, այնպես էլ թող այս գարնանային օրը մի նոր արթնություն բերի քո կյանքում…

Հներն անցա, ահա ամեն բան նոր է… Բ Կորնթ. 5:17

Սպասում էի քեզ, գարուն…

Արմեն Նիազյան

197 դիտում