Սալբի Քելեշյան

salpi Ինչպիսի՞ն է եղել Սալբի Քելեշյանի մանկությունն ու պատանեկությունը:

Շատ պարզ և համեստ ընտանիքի զավակ եմ: Ծնողներս շատ բարեպաշտ էին, բայց հոգևոր կյանքով չէին ապրում: Չնայած դրան՝ մայրս սիրում էր իր երեխաներին Աստծո շնչով մեծացնել: Ամեն կիրակի նա մեզ տանում էր կիրակնօրյա դպրոց: Մանկական և պատանեկան ընթացքում հաճախել եմ կիրակնօրյա դպրոց, եղել եմ ամենաակտիվ աշակերտուհիներից մեկը:  Շատ էի սիրում հոգևոր երգեր, սաղմոսներ և հոգևոր համարներ:

Կիրակնօրյա դպրոցի նկատմամբ ունեցածս սերը հետագայում առաջնորդեց ծառայել կիրակնօրյա դպրոցում: Մի քանի տարի ծառայել եմ նաև Վարդանանց եկեղեցում: Փա՜ռք Հիսուսին…

Ե՞րբ ապաշխարեցիք և ի՞նչը առիթ հանդիսացավ ընդունելու Քրիստոսին:

17 տարեկան էի, երբ գիտակցեցի, որ միակ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը Տեր Հիսուսն է, և նվիրվեցի նրան: Մինչև այսօր էլ չեմ զղջում դրա համար և չեմ կարծում, որ Տիրոջ քաղցրությունը ճաշակած մեկը երբևէ կարող է զղջալ իր որոշման համար:

Ձեր հրաշալի ձայնով տարիներ շարունակ փառաբանում եք Աստծուն և ուրախացնում ձեր ուկնդիրներին: Ինչպե՞ս որոշեցիք երգել:

Դեռ 8 տարեկան էի, երբ արդեն հայտնի դարձավ ինձ համար, որ ունեմ նման աստվածատուր պարգև, որից հետո էլ սկսեցի երգել:

Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ ձայնագրվեց ձեր առաջին CD-ին:

salpi-keleshian-the-greatest-love

Ինչպես արդեն նշեցի, 17 տարեկան էի, երբ ամբողջովին հանձնվեցի Տիրոջը: Այդ ժամանակ մեր եկեղեցու հովիվը, տեսնելով Աստծո կողմից ինձ շնորհված պարգևը, առաջարկեց ձայնասկավառակ թողարկել: Դա իմ առաջին ձայնասկավառակն էր, որը կոչեցինք՝ ‹‹Գիշերվան մեջ երգեր››: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես արաբական հոգևոր ռադիոկայանում ‹‹live›› նվագախումբը՝ մեր հոգևոր եղբայրները, նվագեցին և երգելով արձանագրեցին: Դա ինձ համար մեծ ուրախություն և հոգևոր հրճվանք էր, և ոչ միայն ինձ համար, այլ նաև ողջ եկեղեցու: Այդ տարներին Լիբանանում դա միակ հոգևոր ձայնասկավառակն էր:

Ի նչո՞վ է զբաղվում այժմ Սալբի Քելեշյանը:

Նվիրվել եմ հոգևոր ծառայությանը՝ օրհներգելու առաքինությանը: Հավաքույթների ժամանակ առաջնորդում եմ փառաբանությունը, ինչպես նաև այցելում եմ տարբեր եկեղեցիներ՝ հրավեր ունենալու դեպքում: Թողարկում եմ ձայնասկավառակներ՝ ինչպես հայերեն , այնպես ել արաբերեն:

Շատերն են սիրում ‹‹ Շնորհակալություն›› երգը ձեր կատարմամբ: Ի՞նչ կասեք այդ երգի մասին:

Բոլոր երգերն էլ սրտումս իրենց հատուկ տեղերն են գրավում, մանավանդ ‹‹շնորհակալություն›› երգը, որի մեջ տեսնում եմ կյանքս և Քրիստոսի նվիրական, անսահման սերը:

Ի՞նչ է փառաբանությունը:

Փառաբանությունը մարդու ներաշխարհից բխող խոսքն է՝ ուղղորդված երաժշտությամբ, որոնք նկարագրում են Աստծո մեծությունը և սրբությունը: Փառաբանությունը ուրախություն է Աստծո հետ, ցնծություն Նրա առջև և անբացատրելի վայելք: Այն մի մեծ և հզոր զենք է, որը վայր է գցում թշնամու զենքերը: Փառաբանությունը քանդում է կապանքները, գերությունից ազատում և բժշկում է հոգին ու մարմինը:

Ըստ ձեզ, ո՞րն է 21-րդ դարի քրիստոնյային պակասող հատկանիշը:

21-րդ դարում քրիստոնյային պակասում է Աստծո խոսքի բավարար գիտությունը, երբ այն պակաս է, ոչինչ իր տեղում չի լինում: Ավելի թերի ենք նաև եղբայրասիրության, հավատքի և սիրո մեջ: Թող Տեր ողորմություն անի մեզ:

sermnacan2012-4arial_sermnacan2012-4.qxd

Ի՞նչ տեսիք, ցանկություն կամ նպատակ ունեք՝ կապված Հայաստանի հետ:  Չէի՞ք ցանկանա վերադառնալ Հայաստան:

Իմ երազանքն է մոտ լինել հայրենիքիս: Թեև 4 անգամ այցելել եմ Հայաստան, սակայն երբեք չեմ հագենա մեր հայրենիքի խորհրդավոր արժեքներից: Հիմա աղոթում եմ, որ կրկին հնարավորություն ունենամ այցելել իմ հայրենիք:

Չե՞ք մտածել երբևէ Հայաստանում մենահամերգ ունենալ:

Ամբողջ սրտով փափագում եմ ունենալ մենահամերգներ իմ հայրենիքում: Հավատում եմ, որ Տերը իր ժամանակին դա կիրականացնի՝ մեծ գոհունակություն պարգևելով ինձ: Կարելի է ասել, որ դա իմ նպատակներից մեկն է:


Ձեր սրտի խոսքը՝ ուղղված մեր ընթերցողին:

Ցանկանում եմ, որ ձեր սրտերը միշտ պատրաստ լինեն ծլելու, ընդունելու և նորոգվելու այն կյանքի սերմերով, որոնք ձեզ տալիս է ‹‹Սերմնացան›› ամսագիրը: Տերը օրհնի՜ ձեզ:

Հարցազրույցը վարեցին
Արտավազդ Թադևոսյանն ու Արմեն Նիազյանը

132 դիտում