Նոր էր լույս աշխարհ եկել և ուզում էր ապրել…

Sem2013 թ.-ի փետրվարի 23-ին ծնվեց մեր չորրորդ զավակը` Սեմը: Նրա ծնունդից րոպեներ անց բժիշկները հայտնեցին, որ երեխան ծնվել է աղիքային լուրջ խնդիրներով և հույս չհայտնեցին, որ նա կապրի: Աղիքը թերաճած էր, կպած չէր հետանցքին, որի հետևանքով հետանցքը փակ էր: Երեխային անմիջապես շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Ծերեթելիի մանկական, նեղ մասնագիտական հիվանդանոց:  Այստեղ էլ բժիշկները հույս չհայտնեցին երեխայի կյանքի համար, սակայն, որպես միջամտություն,  առաջարկեցին վիրահատել երեխային և աղիքը փորիկից դուրս հանել, որպեսզի մի քանի տարի հետո, երբ արդեն կերկարի, նորից վիրահատեն, միացնեն հետանցքին և հետանցքը բացեն: Սակայն այդ պարագայում ևս երեխայի կյանքի համար չէին երաշխավորում և չգիտեին, թե 3 օր սնունդ չընդունած նորածնի համար իչպես կընթանա հետվիրահատական շրջանը: Բժիշկն առաջարկեց մինչ վիրահատությունը սպասել ևս մեկ օր…

Չգիտեմ՝ բժշկի հույսը որն էր, սակայն մենք իրական հույս և վստահություն ունեինք, որ այն, ինչ Աստված է անում, միշտ բարի է ու ճիշտ: Կարևոր չեն, թե ինչ են ասում երևույթն ու բժիշկները, կարևորը, թե ինչ է ասում Աստված…

Մեր աղոթքներին միացան շատերը. ամբողջ եկեղեցին էր աղոթում փոքրիկ Սեմի համար, ով նոր էր լույս աշխարհ եկել և ուզում էր ապրել…

Հաջորդ օրը բժիշկը դուրս եկավ վիրահատարանից և մեզ փոխանցեց այն, ինչ չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ. մեկ օրում աղիքը երկարել էր, և միայն պլաստիկ միջամտությամբ հնարավոր էր եղել կարգավորել բոլոր խնդիրները:

Անհնար է խոսքերով փոխանցել այն ուրախությունը, որ Տերը մեզ պարգևեց՝ տալով մեզ Սեմին և ծննդյան առաջին իսկ օրվանից ցուցյ տալով իր մեծագույն ողորմությունն ու սերը: Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աղոթքներով ու քաջալերանքով մեր կողքին էին: Աստված օրհնի ձեզ:

Արթուր և Հասմիկ

183 դիտում