9 ամիս նկուղում

syriaafp_2263353bՎկայությունս այն մասին է, թե ինչպես Աստված բազում անգամներ փրկեց ինձ և իմ ընտանիքը մահից և հրաշքով տեղափոխեց Հայաստան:

Ինչպես գիտեք՝ Սիրիայում արդեն տևական ժամանակ քաղաքացիական պատերազմ է, իսկ պատերազմական գոտում միշտ էլ վախն ու մահվան սարսափն է տիրում:

Պատերազմը բռնկվելուց որոշ ժամանակ անց այն հասավ նաև մեր թաղամաս: Փողոցները լցված էին անթաղ դիակներով և ամենուր մեռելային լռություն էր տիրում: Ես, ամուսինս ու մեր երկու զավակները թաքնվեցինք նկուղում ու 9 ամիս այնտեղ մնացինք: 2013 թ.-ի փետրվարի 9-ին մեր տան վրա ռումբ ընկավ, և, ի զարմանս շատերի, չպայթեց: Այդ ընթացքում մայրս եկեղեցու իր քույր-եղբայրների հետ շարունակ աղոթում էր մեզ համար: 2013 թ. ապրիլի 17-ին փոքրիկներիս հետ ցանկանում էի մտնել մոտակա խանութը, երբ դռան մոտ ինձ միտք եկավ, որ ոչ թե մտնեմ, այլ արագ փախչեմ: Այդպես էլ արեցինք, և երբ մի քանի տասնյակ մետր հեռացել էինք խանութը պայթեց…

Վերջնականապես որոշեցինք գալ Հայաստան, բայց խոչընդոտները շատ էին՝ պատերազմ, ավերված օդանավակայան, արդեն ժամկետանց անձնագրեր…

Գիտեի մորս աղոթքների մասին ու վստահ էի, որ Աստված մեզ առանց փաստաթղթերի ու կրակների միջով անգամ կարող է տեղափոխել Հայաստան: Դեսպանների հետ համատեղ գործունեության արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել մեր անվտանգ տեղափոխությունը Հայաստան:

Այստեղ պարզվեց, որ երկարատև սթրեսները քայքայել են առողջությունս և ստամոքսումս խոցեր են գոյացել: Այստեղ էլ կար Տիրոջ օրհնությունը. վիրահատությունը շատ հաջող անցավ և այժմ ես ինձ շատ լավ եմ զգում և ամեն օր փառք եմ տալիս մեր ամենազոր Աստծուն:

Լուսինե Խաչատրյան 

178 դիտում