Այլևս խոցեր չկային

healing-hand-of-GodՇուրջ երկու շաբաթ առաջ մեր օգտատերերից մեկը՝ Անուշիկը, աղոթքի խնդրանք էր ուղարկել կայքին՝ խնդրելով աղոթել մի կնոջ համար, ում մոտ բժիշկները ստամոքսի խոցեր էին հայտնաբերել:

Մեր շատ ընթերցողներ տեղեկացան և միացան աղոթքի կարիքին: Երեկ ստացանք վկայություն այն մասին, որ երկու շաբաթ անց բժիշկները հետազոտել են հիվանդին և ասել, որ այլևս խոցեր չկան… Փա՜ռք մեր ամենակարող Աստծուն: Վստահ ենք, որ Տերը կշարունակի իր բժշկությունը մինչև վերջ և կլսենք նաև այն մասին, որ կնոջ մոտ այլևս որևէ խնդիր չկա:

Եթե ունեք աղոթքի կարիք, հոգս, հիվանդություն, դժվարություն, գրեք մեզ, և դրանք անանուն կհրապարակվեն կայքի ֆեյսբուքյան էջում և շատերը կմիանան ձեզ իրենց աղոթքներով:

122 դիտում