Տիկնիկները հիվանդանոցում

IMG_9600

Ապրիլի 10-ին Վերնատուն եկեղեցու մի խումբ երիտասարդներ այցելեցին Երևանի հիվանդանոցներից մեկը՝ ուրախացնելու այնտեղ բուժում ստացող երեխաներին, որոնց թվում շատ էին քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ երեխաները:

Հետաքրքիր ու զվարճալի խաղեր, ակրոբատիկ համարներ, տիկնիկային ներկայացում, ուրախ երգեր… այս ամենը կարողացավ փոքրիկներին և նրանց ծնողներին ստիպել ժպտալ: Օրվա կարգախոսն էր՝ գնահատիր այն, ինչ ունես: Գնահատիր այն, ինչ Աստված է քեզ տվել:

Այցելությունները հաճախակի բնույթ են կրում և շուտով կներառեն նաև բակային սպորտային և այլ հետաքրքիր միջոցառումներ:

101 դիտում