Տոնդ շնորհավոր, սիրելի շրջանավարտ

zvonokԿարևորելով ուսումն ու գրագիտությունը՝ ԵԱՀՔ Վերնատուն Եկեղեցին շնորհավորում է բոլոր շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթում կանաչ ճանապարհ՝ դեպի կյանքի նոր փուլ, նոր ընթացք:

Սիրելի շրջանավարտներ, թող Աստծո օրհնությունը լինի ձեզ վրա, թող ձեր կյանքի հետագա ընթացքը լեցուն լինի հաջողություններով,  վերելքներով ու նվաճումներով: Կարևորեք ուսումը, լավ մասնագետ դառնալը, կարևորեք ձեր հայրենիքի՝ մեր գեղեցիկ Հայաստանի արժանի զավակ լինելը և ձեր փոքրիկ, բայց կարևոր ներդրումն ունեցեք մեր ազգի ու երկրի հետագա առաջընթացի ու զարգացման մեջ:

Տոնդ շնորհավոր, սիրելի շրջանավարտ:

261 դիտում