Ավարտվեց սպորտային միջեկեղեցական ճամբարը

IMG_0803Հունիսի 17-21-ը Վերնատուն Եկեղեցին, Եկեղեցու սպորտային ծառայությունը՝ Sport Mission Armenia-ն, համագործակցելով Շվեդիայի եկեղեցիներից մեկի և տեղի սպորտային ծառայության հետ կազմակերպեց սպորտային ճամբար Հանքավանում:
85 հոգի Հայաստանի ամենատարբեր վայրերից և 6 եկեղեցիներից կարողացան 4 օր շարունակ վայելել Աստծո ներկայությունը, լսել Աստծո Խոսք, աղոթել, երգել՝ և այդ ամենը համեմված սպորտային պարապմունքներով և մարզումներով: Սպորտաձևերը հիմնականում երկուսն էին՝ ֆուտբոլ և վոլեյբոլ, մարզիչները՝ Հայաստանից և Շվեդիայից: Ի դեպ, Հայաստանյան մարզիչները գրանցված են ՀՀ Ֆուտբոլի Ֆեդերացիայում և պրոֆեսիոնալ մարզիկներ են պատրաստում, իսկ նրանցից մեկը նաև ՖԻՖԱ-յի մրցավար է և սպասարկել և ինչպես Հայաստանյան, այնպես էլ միջազգային հանդիպումներ:
Հրաշալի օրեր, պրոֆեսիոնալ և սիրողական սպորտսմեններ, մարզումներ ու հրաշալի ժամանակ, որ անմոռանալի հետք թողեց մասնակիցների կյանքում: Փա՜ռք քեզ, Տե՜ր, նման հրաշալի առիթների համար:
Sport Mission Armenia-ն իր անձնակազմով փորձում է հաղթահարել ամեն արգելքները և քայլ առ քայլ իրագործել իր տեսիլքը, այն է՝ սպորտի միջոցով Ավետարանի Բարի Լուրը հասցնել պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներին և սպորտը սիրող մարդկանց:

82 դիտում