7 տարի անց ես նորից կարող եմ քայլել առանց ցավերի:

_65206656_05_salopek_test_walkԱրդեն 7 տարի է, ինչ ոտքերիս հետ կապված լուրջ խնդիրներ ունեի: Ոտքերիս ցավը անընդհատ անհանգստացնում էր ինձ ու իմ շրջապատում բոլորը գիտեին այդ մասին. անգամ բարեկամներս ու ընկերներս, երբ զանգահարում էին ինձ կամ տեսնում, առաջինն այդ մասին էին հետաքրքրվում, թե ինչպես են ոտքերս:

Սակայն այս գարնանը Տերը մեծ հրաշք կատարեց: Մայիս ամսին Վերնատուն եկեղեցում հյուր էին ԱՄՆ-ից ժամանած ուկրաինացի եղբայրներ, ովքեր եկեղեցում ավետարանչական ժողով էին անցկացնում:

Հավաքույթի վերջում՝ բժշկության աղոթքի ժամանակ, Տերը հպվեց ինձ ու հիվանդությունս վայրկենապես անհետացավ: Այժմ իմ ոտքերը ամբողջովին առողջ են ու ես փառք եմ տալիս մեր սքանչելի Տիրոջը ու վկայում նրա կատարած հրաշքի մասին: 7 տարի անց ես նորից կարող եմ քայլել առանց ցավերի:

Մելիքյան Վաչիկ

114 դիտում