«Շտապիր սիրել» (Ֆիլմ)

22612

«Շտապիր սիրել» (Ֆիլմ)Լենդոն Քարթերն իր դպրոցում բավական ազդեցիկ երիտասարդ է: Նա անկախ է, գեղեցկադեմ և դաժան՝ իր շրջապատից դուրս գտնվող, իր կարծիքով, ստորադասների նկատմամբ:

Քարթերի հերթական անմիտ արարքից հետո նրան ստիպում են պարապել աշակերտների հետ և խաղալ դպրոցական ներկայացման մեջ: Իհա՛րկե, նա չի ցանկանում ծաղրի առարկա դառնալ, և այստեղ նրան անհրաժեշտ է համեստ գերազանցիկի օգնությունը:

Ջեյմին համաձայնում է օգնել Լենդոնին՝ իրեն չսիրահարվելու պայմանով…

Ռեժիսոր՝ Ադամ Շենկման:

Դերերում՝ Շեյն Ուեսթ, Մենդի Մուր, Դերիլ Հաննա:

 

 

558 դիտում