Սպորտային քննարկում՝ «Պահեստային խաղացող»

IMG_7753

Սպորտային քննարկում՝ «Պահեստային խաղացող»Սեպտեմբերի 29-ին Վերնատուն Եկեղեցում «Sport Mission Armenia»-ն կազմակերպվեց ամենամսյա հերթական սպորտային քննարկումը: Ներկա էին պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ, երիտասարդներ, ովքեր ակտիվ սպորտային կյանք են վարում:

Քննարկման թեման «Պահեստային խաղացողն» էր, խոսվեց պահեստային խաղացողների զգացումներից, ապրումներից, մարզչի կայացրած որոշումներից…

Վերջում մասնակիցները բաժանվեցին երկու խմբի և սկսեցին բանավիճել՝ խմբերից մեկը հանդես գալով որպես մարզիչ և հիմնական կազմի խաղացող, մյուսները՝ որպես պահեստային խաղացողներ:

Վերջում կարևորվեց այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի համար ամեն մեկս էլ «խաղացող» ենք և Աստված մշտապես ուզում է մեզ տեսնել որպես հիմնական կազմի «խաղացող»:

79 դիտում