Աստված կարող է ազատել ծխախոտի կապվածությունից

sermnacan2014-6_sermnacan2013-5.qxd

Աստված կարող է ազատել ծխախոտի կապվածությունից«Հաստատ մնացեք այն ազատությամբ, որով Քրիստոսը մեզ ազատեց, և նորից ստրկության լծի տակ մի մտեք» (Գաղ.5:1):

Մենք, լինելով 1700-ամյա քրիստոնյա և արդեն 23 ամյա անկախ երկրի բնակիչներ, կարող ենք տարա­կու­սան­քով վերաբերել այս խոսքերին ու մտածել որ ազատ մարդիկ ենք, ոչ թե գերիներ: Սակայն միայն բա­վա­­կան է դուրս գալ փողոց ու կհասկանանաք, թե իրա­կա­նում որքա՜ն գերություններով է բռնված մեր ժողովուրդը՝ ծխա­­խոտ, ալկոհոլ, խաղատուն… այս շարքը կարելի շարու­նակել, սակայն խնդիրը դրանից չի լուծվում: Այսօր հայ տղամարդկանց յուրաքանչյուր երկրորդը ծխում է, որը նրանց լուրջ առողջական, ինչպես նաև նյութական վնաս է հարցնում:

«Ծխել սկսել եմ տասներեք տարեկանից ու մինչ բանակից զորացրվելն այդ վատ սովորությունը գերել էր ինձ: Անցյալ տարվա դեկտեմբերին, բա­նա­կից վերադառնալով, սկսեցի պարբերաբար եկեղեցի հաճախել: Այդ ընթացքում արդեն հասկանում էի, որ Աստծուն դուր չի գալիս ծխելը և պետք է իսպառ հրաժարվեմ ծխախոտից: Սակայն դա այդքան էլ հեշտ չէր. այդ ամիսների ընթացքում մի քանի անգամ փորձել եմ ինքնուրույն թողնել ծխելը, բայց չէի կարողանում, օրական 2-3 գլանակ անպայման ծխում էի: Բայց երբ մայիս ամսին ապաշխարեցի ու կյանքս լիովին հանձնեցի Հիսուսին, սիրտս մի անպատմելի ուրախությամբ լցվեց, հոգիս ցնծում էր, ու ծխախոտի հանդեպ կապ­վա­ծութ­յունն էլ իսպառ վերացել էր: Այդ ժամանակից սկսած Տերը ինձ ազատել է ծխելուց, ու ես հասկացել եմ, որ սե­փական ուժով ու զորությամբ դժվար է ազատվել սխալ­ներից ու վատ սովորություններից, իսկ երբ Հիսուսին ի սրտե ընդունենք մեր կյանքերում, նրա բերած սերն ու ուրա­խությունը մեզ կշտկի ու կմաքրի ամեն մեղքերից».

Այվազյան Պետրոս

 «Ծխախոտ օգտագործել եմ շատ երկար տարիներ, ու եկել էր մի ընթացք, երբ հասկացա, որ հոգնել եմ ծխելուց: Շատ էի ուզում թողնել ծխելը, ինքս ինձ խոստանում էի, ընկերներիս հետ գրազ էի խաղում, որ այլևս չեմ ծխելու, ճմռթում էի ծխախոտի տուփը, բայց ամեն գիշեր ճարահատյալ բացում այն մի անվնաս ծխախոտ գտնելու հույսով, ու նորից ծխում էի: Քույրս հավատացյալ էր, միշտ աղոթում էր իմ համար ու անդադար ասում էր, որ Հիսուսը կարող է ինձ օգնել:Մ ի անգամ էլ, հուսահատված ամեն միջոցներից, փակվեցի իմ սենյակում, ծնկի եկա Աստծո առաջ ու ասացի. «Հիսո՛ւս, եթե դու կաս, օգնի՛ր, որ մոռանամ ծխելու մասին: Այդ աղոթքից երկու ամիս անց նկատեցի, որ ես այդքան ժամանակ չեմ ծխել, իրական հրաշքը այն էր, որ այդ ընթացքում ես անգամ մոռացել էի, որ երբևէ ծխել եմ: Դա մեծ դեր ունեցավ հետագայում իմ ապաշխարության հարցում: Այժմ, ամեն անգամ տաքսիներից օգտվելիս, բոլոր ծխող վարորդներին պատմում եմ իմ պատմությունը ու խորհորդ տալիս դիմել մեր ազատարար Հիսուսին, ով ազատում է մեզ ամեն գերությունից»:

Խաչատրյան Սամվել

Այսօր Հիսուսը սպասում է ՔՈ՛ որոշմանը…

 

270 դիտում