Գայթակղություն. մանկական պատմություն

sermnacan2014-6_sermnacan2013-5.qxd

Գայթակղություն. մանկական պատմությունԼուսինեն սովորում էր վեցերորդ դասարանում: Մայրը միշտ դպրոց ճանապարհելիս ասում էր՝ «Աղջի՜կս, չար ընկերակցությունից քեզ հեռու պահի, մի՜ նայիր նրանց, որ վատ բաներ են անում, մեղք մի՛ գործիր նրանց հետ»:

Մի օր, երբ ուսուցչուհին դուրս եկավ դասարանից, երեխաները սկսեցին թղթի վրա ինչ-որ բաներ գրել ու գցել դասարանի մի ծայրից մյուսը: Գրված թղթերը թռչում էին դասարանով մեկ, իսկ այս վատ խաղը շարու­նակվում էր: Մոր խրատը հիշելով՝ Լուսինեն լուռ նստել էր, սակայն երբ նկատեց, որ խաղին մաս­նա­կցում են նաև երկու աղջիկները, որոնք ևս հա­ճա­­­խում էին Կիրակնօրյա Դպրոց, նրա սիրտը սկսեց արագ բաբախել: Լուսինեի սրտում պայ­քար էր. մի ձայնն ասում էր՝ «Դա վախենալու չէ, գրի՜. չէ՞ որ հետաքրքիր է, տե՜ս, մյուս երկու ընկե­րու­հ­իներդ էլ են գրում», իսկ մյուսն ասում էր՝ «Դա վատ բան է, մեղք է, չանե՜ս»: Բայց Լու­սի­նեն չդի­մա­ցավ. վերցրեց թուղթն ու դաս­ա­րան­ցի­նե­րից մե­կի հասցեին մի անհարգալից բան գրեց: Նա ա­րագ փաթաթեց գրածը և գցեց կողքի շար­քի վրա, և հենց այդ պահին վերադարձավ ուսուցչուհին:

Լուսինեն տուն վերադարձավ ծանր սրտով: Այնքան մտածեց, որ սկսեց գլուխը ցավալ, անգամ չկարողացավ աղոթել, նա տան անդամներին ասաց, որ վատ է զգում, հիվանդ է և գնաց պառկելու:

«Դու պիտի խոստովանես ու ներում խնդրես»,- պնդում էր խիղճը: «Ո՜չ, դա շատ վատ արարք է, ինչպե՞ս ասեմ մայրիկին, որ նման հիմար նամակ եմ գրել, ո՜չ, ոչ մի դեպքում»: Երեկոյան, երբ հայրիկը վերադարձավ աշխատանքից, բոլորը գնացին Լուսինեի սենյակ: Նա ամոթից ձևացրեց, թե հիվանդ է ու քնած, իսկ հայրիկը ասաց.

– Երեխանե՜ր, ես չգիտեմ, թե ինչու է հիվանդացել Լուսինեն, սակայն մենք կաղոթենք, որ Աստված բժշկի նրան:

Հայրիկը խոսեց այն մասին, որ եթե սխալ արարք են անում, պետք է միմյանցից ներողություն խնդրեն, հաշտվեն բոլորի հետ:

Լուսինեի ծնողները, քույրը և եղբայրը սկսեցին միմյանցից ներողություն խնդրել, որ նեղացրել էին իրար, և որից հետո բոլորը աղոթեցին Լուսինեի բժշկության համար:

Լուսինեն ամոթից կարմրել էր. բավական չէր նա մեղք էր գործել դպրոցում, հիմա էլ ձևացնում էր, թե հիվանդ է: Լուսինեն այդ ժամանակ բացեց ացքերը և լացա­կումած պատմեց, թե ինչ վատ արարք է կատարել դպրոցում և ստել ծնողներին: Ծնողները լսեցին և հետո միասին աղոթեցին Լուսինեի համար:

Հայրը բացատրեց երեխաներին, որ Լուսինեն վատ արարք էր գործել, սակայն այնքան դժվար էր խոստո­վանել, որ նա ստեց, թե հիվանդ է: Սակայն մտած­մունք­ները և զղջումը չի բերում հանգստութ­յուն, չի հեռացնում մեղքը: Մեղքը պետք է խոստո­վա­նել, այսինքն ասել, թե ինչ ես արել և այդ ժամանակ միայն Աստված ներում է և տալիս խաղաղություն:

Ներկայացրեց Աննա Հովհաննիսյանը

«Սերմնացան ամսագիր», 2014, N6

166 դիտում