Լույսը

light

ԼույսըԿար մի ժամանակ, որ երկիրը դատարկ ու անձև էր, և խավարն էր իշխում այդ տձև երկրում:

Բայց Լույս անունով մի փառահեղ թագավոր կար, ով շուրջբոլորը միայն բարիք էր սփռում.

Նա լուսավորում էր բոլոր խավար վայրերը և կյանք էր բերում անկյանք տարերքին….

Լույսն արարում է ամեն նախադրյալ, ապա ստեղծում է նաև մարդ էակին:

Նորաստեղծ մարդը ապրում էր Լույսի կողքին և սկզբում հնազանդ էր Նրա լույս կամքին,

Բայց մի օր մարդը չարիցը խաբվեց ու Լույս արքայի կամքից շեղվելով Նրա փառքերից ու

ներկայությունից իսկույն վտարվեց…

Սակայն ցավն այն է, որ մարդն ակամա ընկավ թակարդը չար սատանայի, ով դավ էր նյութել

մարդու դեմ կամա:

Անհնազանդ մարդու արած այդ քայլից ծնունդ է առնում մեղքը սպառնալից, որ մահվան է տանում

մարդու սիրտն ու միտքը,

Բայց ախր սա չէր Լույսի կամքն ու միտքը:

Ի՞նչ պետք է լինի, ի՞նչպես ավարտվի, միթե՞ մարդը մահով պիտ մեռնի ու դատապարտվի

հավերժ կրակի.

Չէ՞ որ մեղքի գինը մահն էր, պիտ վերցվեր ու ամեն մեկն իր կյանքով վճարեր:

Լույս Աստծո կամքը սա չէր ի վերուստ, որ մարդ բաժանվի իր ստեղծիչ Աստծուց.

Խոհեմ է Աստված ու շատ գթասիրտ, Նա ամեն հարցեր կանխորոշ գիտի,

Ու հենց ինքն իրեն պատրաստեց մահի, որ մեզ համար պիտ պատարագվի….

Լույսը ծնվում է մարդկային տեսքով ու չի իմանում մեղքն ի՞նչ է համով,

Սակայն Նա անմեղ` բոլորիս մեղքով, բարձրացավ խաչը ու մահին հաղթեց,

Որ ով հավատա խաչյալ անմեղին, իր մեղքերիցը ազատ կլինի:

Ու ապա` ինչպես Լույսը համբարձվեց, մեզ էլ իր հետ նոր կյանք պարգևեց…

Փաստորեն, լույսն այդ մեզ սկզբում ստեղծեց, ապա մահվան ձեռքից ազատեց

Ու կյանք էլ շնորհեց` ոչ թե տևական, այլ հավիտենական,

Բացի դրանից Նա տուն էլ շինեց` ոչ սովորական, այլ քրիստոնեական.

Ու այդ տան բոլոր անդամներն ենք մենք, որ միահամուռ Լույսին ասում ենք.

«Դու մեզ հետ եղիր հավետ` ամեն օր, և Քո Սուրբ Ծնունդը լինի շնորհավոր»:

Անուշ Վարդումյան

Սերմնացան ամսագիր, 2014, N7

184 դիտում