Ձմռանը միշտ էլ հաջորդում է գարունը

Winter park at night

Ձմռանը միշտ էլ հաջորդում է գարունըՁմռան սառը քամին, միահյուսվելով ձյան հետ, ու­ղիղ նրա վրա էր հարձակվում` դանդաղեցնելով քայլերը և փակելով առանց այդ էլ վատ երևացող ճա­նա­պարհը: Ճանապարհին չկար և ոչ մեկը, ոտքերն ակա­մայից կորցնում էին այն ուժը, որը մեկ շաբաթ ա­ռաջ պատրաստ էր կտրել ու անցնել հազարավոր կիլո­մետրեր, ձյունը թափվում էր առանց դադարի, բայց ուտելիքի հույս վերևից ակնկալել չէր կարող:

Հանկարծ լսվեց մեքենայի ձայն, որը վայրկյան առ վայրկ­յան մոտենում էր և երկու ձեռք առաջ ձգվեցին` այս ու այն կողմ  տարուբերվելով: Մեքենան կանգնեց:

– Պարո՛ն, այս ժամին, այս վայրում, մենակ…

Թույլ չտվեց էլ ավարտի նախադասությունը և  իրեն գցեց մեքենայի նստատեղին` շարժելով վարորդի զար­­­մանքը:

– Ես ցանկանում եմ գնալ տաք երկիր, որտեղ կա ու­տե­­լիք, արև, երջանկություն, աշխատանք և գեղեցիկ կյանք:

Վարորդը ծիծաղեց` երևի թե մտածելով, որ օտա­րա­կանը հարբած է, բայց նրա խոսելու ընթացքում չզգա­լով ալկոհոլի որևէ զզվելի հոտ, հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է:

– Հետաքրքիր ցանկություն է, իսկ ոչինչ կամ ոչ մեկը չունեի՞ք այնտեղ, որտեղից այժմ ուզում եք փախչել:

– Դե, կան, բայց ես բավարարված չեմ. շատ բան չեմ ուզում, եթե այս ճանապարհով եք գնում, ինձ առաջ տարեք, հետո ինքս կշարունակեմ ոտքով:

– Իսկ չե՞ք վախենում, որ այնտեղ չեք գտնի այն, ինչ ու­նեք այստեղ, կհոգնեք տաքությունից և զով կամ ցուրտ տեղ կփնտրեք, կամ գուցե հարազատի կա­րիք ունենաք:

– Այդպիսի բան երբեք չի լինի, ոչ մեկ լավ կյանքից դեռ չի հոգնել, իսկ ինչ վերաբերվում է հարա­զատ­նե­րին, ես մենակ էլ գլուխ կհանեմ:

– Իսկ ո՞րն է լավը:

– Դե այստեղից արդեն իմ և քո ճանապարհները չեն շարունակվում նույն ուղղով, քեզ ցտեսություն կասեմ:

– Դու իմ հարցին չպատասխանեցիր, բայց հի­շիր, ձմռանը միշտ հաջորդում է գարունը, ապա ա­մա­­ռը և այդպես շարունակ, ցտեսությո՛ւն, օտա­րա­կա՛ն, անգամ անունդ չիմացա:

Լույսն արդեն բացվում էր, իսկ ավտոմեքենաներ դեռ չէինք էլ երևում: Բայց՝ ոչի՜նչ, կարևորը՝ ողջ ճա­նա­­պարհին մտքում ծնվում էին նոր կյանքի տեսա­րան­ները, մերթ ժպտում էր, մերթ բարձր ծիծաղում և դրա­նից նրա քայլերն ավելի էր արագանում, գտնվում էին վարորդներ, ովքեր նրան օգնում էին ավելի արագ տեղաշարժվել և հասնել երազանքների վայրը: Նա մի օտա­րական էր, ով դեռ տեղ չէր հասել, բայց արդեն ու­ներ նորաոճ մեքենա, շքեղ բնակարան, ուր կահույքը դեռևս տեղաշարժվում էր՝ գտնելու իր ուրույն տեղը և այս ամենը իհարկե մտքում` գունավոր տեսա­րան­նե­րով: Ամբողջ ընթացքում ոչ մի վայրկյան նա ետ չնա­յեց, ետ չնայեց՝ տեսնելու այն մարդկանց, որոնց ստի­պել էր կապվել իր հետ, այն հողին, որը միշտ զգացել էր իր ծանրությունը:

Ժամանակն անցնում էր. ամեն ինչ նույն կերպ հան­գիստ ընթանում էր, բնությունը փոփոխվում էր ժա­մա­նա­կի հետ, ինչ կլիներ եթե այն մնար անփոփոխ… Անցել էր մեկ ու կես տարի:

Եվ քայլում էր օտարականը՝ վայելելով կարոտած աշնան բույրը, անհամբեր սպասում մայր հողի հետ հանդիպմանը և ահա ավտոմեքենայի ձայն, նորից երկու ձեռք տարուբերվեցին օդում` կանգնեցնելով այն:

– Բարի օր, պարո՛ն, ինձ կտանե՞ք… օ՜, այդ դո՞ւք եք:

– Ես եմ, «լավ» կյանքից հոգնած և ետ վերադարձող օտարական:

-Դու ճիշտ ես. ես վերադառնում եմ, վերադառնում եմ ու ուզում եմ գոռալ քո հնչեցրած խոսքերը՝ «միշտ էլ ձմռանը հաջորդում է գարունը», ես վերադառնում եմ, քանզի ուզում եմ ձմռան մեջ գտնել ամեն գե­ղե­ցիկը, և մոռացության տալ սաստիկ ցուրտը, վե­րա­դառ­­նում եմ կարոտով, կարոտ ոչ միայն լավ հի­շո­ղու­թ­յունների, այլ նաև վատ օրերի, ես վերադառնում եմ…

– Իսկ ի՞նչը քեզ ստիպեց ետ վերադառնալ

– Այնտեղ էլ օրերը և՛ լավն էին, և՛ վատը՝ ինչպես այս­տեղ, բայց այնտեղ ես օտար էի, լավը և վատը քո մեջ է, երբ լռեցնում ես վատին, զգում ես լավը, և կապ չունի, թե որտեղ ես գտնվում, ուղակի պետք է պայ­քա­րել վատի դեմ, իսկ դա հենց քո մեջ է:

Միշտ էլ նեղության, վատ պահերին հաջորդում են երջանիկ պահեր: Այո՛, կյանքում լինում են փորձութ­յուն­ներ, որոնցից փախչելը, ուղղակի թողնել հեռանալն ավելի դյուրին ու քաղցր է թվում… Ի՞նչ անել. լինել քաջ, հաղթահարել ու առա՞ջ գնալ, թե՞ բախվելով խնդրին՝ ամեն բան թողնել ու նահանջել:

Եթե միշտ լույս լինի, երբեք չես գնահատի այն, բայց դրա համար կա խավարը, որը քեզ հասկացնում է, թե որքան լավ է լույսը: Հոգևոր կյանքում փորձութ­յուն­­ները քեզ կամ ավելի են հաստատում և զգոն պա­հում կամ դու հանձնվում ես և հեռանում: Երբեմն քե­զա­նից պահանջվում է մի փոքր դժվար ճանապարհ անց­նել` հասնելու և վերցնելու մեծ օրհնություններ, բայց դու կանգ ես առնում, ճանապարհդ փոխում դե­պի խաղաղ թվացող կողմը, առաջ գնում և հանդիպում փոթորկին: Աստված սիրում է հավատարիմ մարդկանց և ինքն էլ հավատարիմ է:

Անխախտ պահենք մեր հույսի դավանությունը, առանց տատանվելու, որովհետև հավատարիմ է խոստացողը (Եբ 10:23):

Արդ տնտեսներից պահանջվում է որ հավատարիմ լինեն (Ա Կոր. 4:2):

Հասմիկ Ղազարյան

Սերմնացան ամսագիր, 2014, N7

138 դիտում