Մի ապաշխարության վկայություն. Երբ Աստված սրտեր է փոխում

Praying-Hands-over-Bible2

Մի ապաշխարության վկայություն. Երբ Աստված սրտեր է փոխում«Մինչ իմ ապաշխարությունը Տերը երկար աշխա­տանք է կատարել իմ մեջ: Դեռ 8-րդ դասարանում եղբորս ընկերն ինձ Աստվածաշունչ նվիրեց, որը ընթերցելիս իմ մեջ շատ փոփոխություններ էր կատարվում: Շատ բաներ, որոնք գրավում էին ինձ հասակակից պատանիներին, սկսել էին դուր չգալ ինձ: Այդ ընթաց­քում ընտանիքս 6 ամսով մեկնեց Ռուսաս­տան և իմ միակ ընկերը Աստվածաշունչն էր: Հետո ես էլ միացա ծնողներիս. հայրենիքի կարոտը ինձ տանջում էր, օտարության ու նեղությունների մեջ հույսս դնում էի Աստծո վրա: Երբ վերադարձա Հայաստան, ստացվեց այնպես, որ ամուսնացա այն տղայի հետ, ով նվիրել էր ինձ Աստվածաշունչը. նա պատանեկան տարիքում հոգևոր ընկերներ էր ունեցել և երբեմն եկեղեցի հաճախել:

Ամուսինս հոգևոր բարեկամներ ուներ, և նրանք սկսեցին հաճախակի այցելել մեզ: Ամուսինս էլ մասնակցում էր եկեղեցու կազմակերպած ֆուտ­բո­լային խաղերին: Մենք մեր կյանքում սկսել էինք խաղաղաություն զգալ:

Ամուսինս ասում էր, որ սիրով պատրաստ է հա­ճախել եկեղեցի: Մի անգամ, երբ մեր բարե­կամ­նե­րը մեզ նորից այցելեցին, խնդրեցի նրանց ցույց տալ աստ­վածաշնչյան համար, որը խոսում է եկեղեցի հա­ճախելու անհրաժեշտության մասին: Ինձ ցույց տվեցին Եբրայեցիս թղթի 10:25-ը՝ «Եվ մեկտեղ հավաքվելը չթողեք…»: Այս խոսքը ցրեց իմ բոլոր կաս­կած­ները և հենց այդ կիրակիից սկսեցինք եկեղեցի հա­ճա­­խել, ու շատ չանցած՝ ես և ամուսինս մեր կյանքերը հանձնեցինք Աստծուն:

Այդ օրվանից մեր կյանքը փոխվեց. հիմա մենք գտել ենք խաղաղություն, կյանք ու սեր մեր փրկիչ Հիսուսով: Մենք շատ ենք սիրում Հիսուսին ու ուզում ենք բոլորը ունենանա Նրան իրենց սրտում, այժմ մեր փոքրիկներին էլ ենք դաստիարակում Աստծո սիրով ու աղոթում, որ միշտ Աստծո տան մեջ լինեն: Ուրախ եմ, որ առիթ ունեցա կիսվելու իմ պատմությամբ և ուզում եմ քաջալերել, որ եթե սեր, կյանք ու խաղաղություն եք փնտրում, մոտեցեք Հիսուսին անկեղծ փափագով ու պարզ խոսքերով ու նա կտա ձեզ իր անսահաման ողորմածությամբ, և նաև ուզում եմ ցույց տալ այն վայրը, որտեղ կարող եք հանդիպել Քրիստոսին. դա եկեղեցին է…»:

Հովհաննես և Թամարա

Սերմնացան ամսագիր, 2014, N7

328 դիտում