Ներիր ինձ, Տեր. Հերիքնազ Հակոբյան (Երգ)

uvs150117-001

Ներիր ինձ, Տեր. Հերիքնազ Հակոբյան (Երգ)Ինչ-որ մեկը դուռը իմ թակեց խավարում,
Բացեցի Նրան:
Նա եկավ և այդ օրից ապրեց իմ հոգում
Կրակի նման:

Ներիր ինձ, Տե՜ր,
Իմ մեղքերը անհամար,
Եվ իմ փոխարեն
Քո թափած արյան համար:

Ներիր ինձ, Տե՜ր,
Աղը քո արցունքների
Ցավը քո վերքերի,
Տեր իմ, ներիր դու ինձ, ներիր:

Ինչ-որ մեկը լուռ դիպավ իմ կույր աչքերին
Եվ տեսա այնժամ,
Ես տեսա խորունկ վերքեր Նրա ձեռքերին,
Ես տեսա Նրան:

Ներիր ինձ, Տե՜ր,  որ ապրել եմ առանց Քեզ,
Եվ խուլ եմ եղել, երբ Դու ձայնել ես,

Ներիր ինձ, Տե՜ր, որ ձեռքերդ ինձ պարզած,
Թողել եմ օդում՝ օտար ձեռքերի կառչած,

Ներիր ինձ, Տեր, որ այսքան բազում օրեր,
Եղել ես շեմքիս, շեմքիս ես եղել:

238 դիտում