Տեր Հիսուս. Հովհաննես Աբրահամյան (Երգ)

Untitled-1

Տեր Հիսուս. Հովհաննես Աբրահամյան (Երգ)Տեր Հիսուս, նայիր իմ սրտին,
Իմ Տեր, նայիր իմ աչքերին,
Տես քո լույսը, որ վառվում է իմ հոգում,
Լսիր Հոգուն Քո Սուրբ, որ երգում է իմ սրտում:

Տեր Հիսուս, ծածկիր ինձ քո լույսով,
Իմ Տեր, գրկիր ինձ Քո հույսով.
Բարձրացրու ինձ, զորացրու Քո զորությամբ,
Դու լեցրու ինձ կրակի լեցունությամբ:

Ես ուզում եմ հռչակել անունը Քո,
Աշխարհի առաջ պարզել դրոշը Քո
Ու մարդկանց պատմել որ կա
Անձայն մի սիրտ՝ լեցված սիրով և խնդությամբ
Լեցված անվերջ ողորմությամբ:

Ես ուզում եմ իմ կյանքով լինել վկա,
Որ  Բարձրյալ Հիսուս Քրիստոսը գա,
Որ տիրում է մեր Աստված տիեզերքին,
Իշխում է խիստ արդարությամբ,
Սիրով անվերջ ու զորությամբ:

Տեր Հիսուս, նայիր իմ սրտին,
Իմ Տեր, նայիր իմ աչքերին,
Տես քո լույսը, որ վառվում է իմ հոգում,
Լսիր Հոգուն Քո Սուրբ, որ երգում է իմ սրտում:

216 դիտում