Սպորտային քննարկում՝ թիմ և թիմային աշխատանք

10914752_650688811720126_1724874397660174355_o

Սպորտային քննարկում՝ թիմ և թիմային աշխատանքՀունվարի 26-ին ԵԱՀՔ Վերնատուն եկեղեցում սպորտային ծառայությունը կազմակերպել էր հերթական՝ արդեն 8-րդ սպորտային քննարկումը:

Թեման թիմն էր, թիմում անհատի դերը: Հավաքվածները չորս տասնյակից ավել էին՝ ինչպես սիրողական մարզիկներ, այնպես էլ պրոֆեսիոնալ սպորտսմեններ, մարզիչներ, մրցավարներ ու բժիշկներ:

Ինչո՞ւ են Հայաստանում անհատական սպորտաձևերն ավելի զարգանում և արդյունավետ լինում, քան թիմային սպորտաձևերը, ինչո՞ւմն է մարզչի դերը թիմում, արդյոք ընտանիքը և երեխայի դաստիարակությունը դեր ունե՞ն նրա՝ հաջողակ մարզիկ դառնալու գործում… Այս և նմանատիպ հարցերի շուրջ էլ ծավալվեց խոսակցությունը՝ իր մեջ ընդգրկելով վիկտորինա, տեսանյութեր և խաղեր:

Հետաքրքիր էր լսել մարդկանց, ովքեր արդեն տարիներ շարունակ զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով, կրթում սերունդներ…

Հանդիպման վերջում մեկ անգամ ևս կարևորվեց թիմային աշխատանքը, ինչպես նաև այն, որ թիմը առաջ կգնա, կբարձրանա այն ժամանակ, երբ թիմում գտնվող յուրաքանչյուր անդամ՝ թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները կարևորեն կարգ ու կանոնը, ունենան պատասխանատվության զգացում և առաջնորդվեն քրիստոնեական ու բարոյական սկզբունքներով:

Հետագայում քննարկումները կշարունակվեն՝ ընդգրկելով ավելի ծավալուն թեմաներ և մասնակիցներ:

181 դիտում