Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը

Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունըՀիսուսը երկրի վրա հաճախակի էր խոսում իր մահվան և հարության մասին, սակայն իր` անգամ ամենամտերիմ մարդիկ անտարբեր էին այդ խոսքերի նկատմամբ:

Փարիսեցիներն ու օրենսգետները քարոզում էին, որ գալու է Մեսիան,  նրանք խոսում էին պատվիրանների մասին, առաջնորդում մարդկանց, սակայն երբ Ինքը՝ Հիսուսը եկավ, մարդիկ չկարողացան ճանաչել Նրան, նրանք չհասկացան, որ հենց Ինքն է սպասված Մեսիան:

Իմ ու քո կյանքի մեջ Հիսուսը պիտի ապրի որպես հարուցյալ Քրիստոս: Միայն այդ դեպքում մենք կարող ենք մտածել վերինների մասին, միայն այդ դեպքում Քրիստոսի խոսքերը, պատվիրանները, ուսուցումները մեզ համար նշանակություն կունենան:

Աստված ուզում է, որ հարուցյալ Հիսուսը միշտ Իր գործնական ծառայությունն իրականացնել, սակայն մենք ինքներս պետք է թույլ տանք Նրան գործել:

«Ես եմ հարությունը և կյանքը, նա, որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի» (Հովհ. 11.25): 

Այո, մարդը պետք է մեռնի, որպեսզի կարողանա Քրիստոսով ապրի: Այս խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական մահվան, այլ այն պահին, երբ մարդը ապաշխարում է, երբ նրա կյանքում մեռնում է ամեն հինը և հարություն է առնում Քրիստոսը:

«Վկայությունն այս է, Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը Նրա Որդու մեջ է» (Ա Հովհ. 5.11):

Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ, որ մեզ հագցնի արդարության հանդերձները, Նա եկել է, որ իր մարմինը՝ եկեղեցին, հավիտենական կյանք ունենա:

Անիմաստ է կրոնական ու ծեսական սովորությունները առանց Քրիստոսի կենդանի ներկայության: Անկախ մեր ֆիզիկական կառուցվածքի, մեր արտաքին գեղեցկության, մեր խելքի ու գիտական աստիճանի… որևէ բան մեզ երկինք տանել չի կարող: Այլ երկինքը բացվում է մեր առաջ Հիսուս Քրիստոսին հավատալով և ընդունելով մեր կյանքի մեջ:

Նոդար Թադևոսյան

Տեսանյութը՝ շուտով

Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը Կիրակնօրյա ժողով. Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը

11121901_822350507820303_1703166565_n

90 դիտում