Նա ուզում է «ընթրել» քեզ հետ. Հայկ Գրիգորյան

Նա ուզում է «ընթրել» քեզ հետ. Հայկ Գրիգորյան«Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ» (Հայտնություն 3:20)։

Հաղորդակցությունը երկկողմանի շփումն է, զրույցը: Հաղորդակցության ժամանակ է, որ երևում են շատ թերություններ կամ առավելություններ, տկարություններ կամ առավելություններ: Մարդիկ միմյանց հետ հաղորդակցության ժամանակ են բացահայտում միմյանց թերի և լավ կողմերը:

Նույն գործընթացն է նաև մարդ-Աստված փոխհարաբերությունների ժամանակ: Միայն Աստծո հետ հաղորդակցության արդյունքում, Նրա հետ ժամանակ անցկացնելու ընթացքում կտեսնես քո թերությունները և նաև կտեսնես, թե ինչպես է նա զորացնում քեզ, ինչպես է փոխում քո բնավորությունը, ինչպես է կերտում Իր կամքի համեմատ մարդ:

Աստված Ինքն է ցանկանում հաղորդակցվել, «ընթրել», ժամանակ անցկացնել մեզ հետ, բայց նա սպասում է քո քայլին:

Ցավալի է, երբ դու հիշում ես Աստծո ներկայության մասին անցյալ ժամանակով: «Ի՜նչ լավ էր անցած տարի ճամբարում, վայելում էի Աստծո ներկայությունը…»: Աստված ուզում է հաղորդակցվել քեզ հետ ամեն օր, Աստված ուզում է օրհնել քեզ ամեն օր:

Շաբաթներ ու ամիսներ գուցե անցնեն, դու գաս ժողովների, սակայն չունենաս կենդանի հաղորդակցություն Աստծո հետ: Նման կերպով դու չես կարող ճանաչել Աստծուն… Դուրս արի նման վիճակից, անկեղծ ասա Տիրոջը քո խնդիրը և սկսիր նորոգել ուխտդ Նրա հետ:

150 դիտում