Երեխան` Աստծո պարգև. Աննա Հովհաննիսյան

Little child play with book and glasses

Երեխան` Աստծո պարգև. Աննա ՀովհաննիսյանԻ՜նչ գեղեցիկ ես դու, մանկի′կ: Որքա՜ն գեղեցիկ են քո աչուկները, որքա՜ն բարություն ու պարզություն կա քո աչքերում: Սիրում եմ քեզ: Այնքա՜ն նուրբ ես դու, այնա՜ն քաղցր: Գիտես` դու շատ սպասված օրհնություն ես այս աշխարհում երկու իրար սիրող հարազատ սրտերի համար: Այս երկուսը երազել են բազում անգամներ քո մասին, երկար սպասել են քո ծնունդին, աղոթել քեզ համար: Եվ լինելով նրանց սիրո պտուղը դու դարձել ես նրանց կյանքի կարևորագույն մասնիկը: Այդ երկուսը քո ծնողներն են` քո հայրն ու մայրը, որոնց քո ներկայությամբ դարձրել ես անսահման երջանիկ:

Մանկի′կ, այնքան փոքրիկ ես դու, սակայն և շատ իմաստուն: Քո աչքերը միշտ սևեռված են դեպի վեր` երկինք, որտեղ հրեշտակները տեսնում են Հոր երեսը: Այո′, քո հայացքը միշտ երկինք է ուղղված` դեպի Լույսը, որտեղից գալիս է քո օրհնությունը: Քո շուրթերը միայն փափագում են մայրական բնական ու անխարդախ կաթին: Իսկապե′ս, դու գիտես քե աճի համար լավագույն բաղադրատոմսը: Քո քիթիկն այնքան փոքրիկ է, բայց դու երբեք չես սխալվում ճանաչելու քո ծնողի բույրը: Իսկ քո փոքրիկ ականջները միշտ ժպիտով ճանաչում են մայրիկի ձայնը, ինչպես Հիսուսի զավակները իրենց փրկչի ձայնը: Դու շատ գիտակ ես, մանկի′կ: Իսկ ձեռքե՞րդ, նրանք գրեթե միշտ պարզած են վերև /հատկապես քնած ժամանակ/: Գիտե՞ս ում ես նման այդ ժամանակ` Աստծո զավակի, ով սուրբ ձեռքեր է բարձրացրել աղոթելու համար: Դու նաև լավ գիտես գոյության համար պայքարելու մասին. կյանքիդ հենց առաջին վարկյանից սկսած  մաքառում ես դժվարությունների խնդիրների ու փորձությունների դեմ: Այդ մասին փաստում է քո մանկական ճիչը, լացը, երբ այդ ձևով դիմադրում ես քո ազատության ու պաշտպանված լինելու իրավունքի համար: Դու, իրոք,  գիտակ ես` չնայած քո այսքա՜ն փոքրիկ լինելուն:

Մանկի′կ, դու սիրված ես, սպասված ու միշտ ուշադրության կենտրոնում: Դու մեծ ուրախություն ու երջանկություն ես քեզ հետ բերել ծնեղներիդ կյանք: Դու պարգև ես` երկնային գանձ:  Քեզ համար հոգ կտանեն քո ծնողները. մի′ անհանգստացիր: Միայն թե` կայնքումդ երբեք մի մոռացիր քո Արարչին, Ում հիմա դու այնքան մոտ ես կանգնած: Դու ստեղծված ես Աստծո պատկերով և նմանությամբ: Գիտես կանցնեն տարիներ, այս աշխարհում շատ բաներ կհեռացնեն քեզ քո Արարչից: Հավատարի′մ ապրիր երկրավոր կյանքդ Աստծուն: Ծնողներդ կկրթեն քեզ Աստծո խոսքով, հոգ մի արա` միայն շարունակիր քո կյանքի ուղին Սուրբ գրքին հետևելով: Մեծացի′ր իմաստությունով` Աստծո և մարդկանց առջև շնորհ գտնելով: Քեզ բարի երթ երկրավոր կյանքում:

Հ.Տ. Սիրելի′ ծնողներ, հուսով եմ մտովի գնացիք այն ժամանակները, երբ դարձաք ծնող: Գնահատեք ավելի Ձեր երեխաներին: Գոհացեք Տիրոջից նրանց համար, կրթեք Աստծո խոսքով ու առաջնորդեք դեպի երկնային հավիտենություն: Հիշեք` ամեն երեխա Աստծո պարգև է` երկնային գանձ` հատուկ պարգև հենց ձեզ համար:

77 դիտում