Երկրի առաջին երեխաները. Գոռ Հարությունյան

boys-bromance-brothers-endless-love-kids-love-Favim.com-73665

Երկրի առաջին երեխաները. Գոռ ՀարությունյանԱդամն ու Եվան շատ երջանիկ էին, երբ ծնվեց իրենց առաջին երեխան: Նրանք հիանում էին փոքրիկի թմբլիկ, վարդագույն ձեռքերով ու ոտքերով:

Ծնողները շատ շնորհակալ էին Աստծուն այդ հրաշալի պարգևի համար:

-Արի նրան կոչենք Կայեն,- ասաց Եվան,-որովհետև ես «մարդ ստացա Եհովայի զորությամբ»: Այսպես է թարգմանվում այս անունը:

Շուտով Աստված Ադամին ու Եվային երկրորդ երեխային պարգևեց (բոլոր երեխաներն Աստծո պարգևներն են): Ծնողները նրան անվանեցին Աբել: Նրանք շատ էին սիրում իրենց երեխաներին: Ադամը իր երեխաներին արդարություն ու տոկունություն էր սովորեցնում, իսկ Եվան՝ բարություն անել ու սիրել:

Երեխաները մեծացան ու դարձան միանգամայն տարբեր մարդիկ. Կայենը հպարտ էր ու քմահաճ, իսկ Աբելը հանգիստ ու հեզ էր: Ինչպես բոլոր եղբայրները, նրանք հաճախ միասին էին խաղում: Կայենը հաճախ էր նեղացնում իր կրտսեր եղբորը:

Ծնողները նկատում էին այդ ամենը ու պատժում էին Կայենին:

-Ինչու ՞ քեզ երբևէ չեն պատժում, հարցնում էր Կայենը փոքր եղբորը: Փոքր տարիքից նա չէր սիրում Աբելին: Նա փորձում էր ցույց չտալ, որովհետև ծնողներին դա դուր չէր գալիս: Սրտի խորքում նա չարացած էր ու նախանձում էր Աբելին:

Անցան տարիներ: Երեխաները մեծացան ու դարձան գեղեցիկ երիտասարդներ: Եկավ ժամանակը, որ նրանք պետք է որոշեին՝ ինչ մասնագիտություն ընտրեն:

-Ես կզբաղվեմ գյուղատնտեսությամբ,-հպարտ ասաց Կայենը,- ես չեմ ուզում ոչխարների հետևից ման գալ:

-Ես սիրում եմ իմ գառնուկներին, նրանք լավն են ու անպաշտպան: Ես կլինեմ նրանց պահապանը ու հովիվը,- մեղմ  ասաց Աբելը: Ինչպես ասացին, այնպես արեցին: Կայենը փորում էր, ցանում էր ու հավաքում էր բերքը: Նրան դուր էր գալիս գնալ դաշտի հեռուները, որտեղ նա կարողանում էր մտածել ինչպես անել, որ ամեն բան հարմար լինի իր համար: Աբելին նույնպես դուր էր գալսի հեռանալ տանից,  բայց նա երբեք միայնակ չէր լինում: Աբելը հաճախ էր աղոթում ու զրուցում Աստծո հետ:

Աբելը սիրում էր Աստծուն, սիրում էր իր ծնողներին, եղբորը և իր գառնուկներին: Հայտնի է, ով սիրում է, նա սիրվում է:

Այսպես զբաղված լինելով՝ եղբայրները չնկատեցի, թե ինչպես դարձան չափահաս ու հասուն մարդիկ: Նրանք պետք է ընծաներ բերեին Աստծուն:

Կայենը զոհասեղանին դրեց իր աճեցրած բերքից, իսկ Աբելը՝ ամենասիրելի ու ամենալավ գառնուկին (Աստծուն պետք է տալ ամենալավը որ ունես): Բերքն էլ էր լավը, գառնուկն էլ էր լավը, բայց Աստված գիտեր թե ինչ է կատարվում եղբայրների սրտում. Աբելի սիրտը լեցուն էր սիրով, իսկ Կայենի սրտում ատելություն կար: Աստված ընդունեց Աբելի զոհը, իսկ Կայենինը չընդունեց:

Թե  ինչ կատարվեց հետագայում, մենք դա գիտենք:

Ի ՞նչ ես կարծում, ի ՞նչ է ավելի շատ Աստծուն դուր  գալիս՝ գեղեցիկ ընծանե ՞րը, թե ՞ բարի ու մաքուր սիրտը:

Հ.Գ. Նմանօրինակ մանկական պատմություներն ունեն Աստվածաշնչյան հիմք, սկայն մանուկներին ավելի հասանելի դարձնելու համար նաև փոքր ինչ գեղարվեստականցավում են:

88 դիտում