Մանկական հավատք. Քրիստինե Աթոյան

girl-playing-with-a-book-outdoors

Մանկական հավատք. Քրիստինե ԱթոյանԱյս պատմությունը մի փոքրիկ աղջկա` Մոնիկայի մասին է, ով ընդամենը ութ տարեկան հասակում ցանկանում է մարդկանց պատմել իր Տիրոջ մասին, մի փոքրիկ երեխայի, ումից թերևս մենք` մեծահասակներս, սովորելու և ինչու ոչ, նրա օրինակին հետևելու կարիք ունենք:

Մեծ ուրախություն ապրեցի, երբ կիրակնօրյա հավաքույթից հետո, իմացա, որ այս փոքրիկը եկեղեցուց վերցրել էր Հիսուսի մասին պատմող գիրք և տան ճանապարհին այն նվիրել մի պապիկի: Հետո տանը լացել էր, թե ինչու ավելի շատ գրքեր չվերցրեց , չէ՞ որ երթուղայինի մեջ դեռ էլի մարդիկ կային…

Հաջորդ կիրակի նա մի քանի գրքեր էր վերցրել, որպեսզի հանկարծ չպակասի: Երբ երթուղայինի մեջ ոգևորված աչուկներով նայում էր ինձ` ցնծալով իր արածից, և երբ ամեն անգամ այդ փոքրիկ շուրթերից հնչում էր. «Վերցրե′ք, սա` ձեզ, կարդացեք և աղոթեք…», ամեն անգամ ամբողջ մարմինս փշաքաղվում էր. Տե՜ր Աստված, որքա՜ն խորն է մանկական հավատքը, որքա՜ն պարզ…

Միայն հիմա եմ հասկանում, թե ինչ նկատի ուներ Տերը, երբ ասաց` մինչև մանուկների նման հավատք չունենաք, չեք մնի երկնքի արքայություն…

Հիսուս տու՜ր մեզ այդ հավատքը:

100 դիտում