Սպորտային ճամբար 2015

IMG_1249

IMG_1249Հունիսի 15-19-ը կայացավ Երևանի ԱՀՔ Վերնատուն եկեղեցու սպորտային ծառայության կազմակերպած սպորտային ճամբարը:

Մասնակիցները 14 տարեկանից բարձր պատանիներ ու երիտասարդներ էին, ովքեր զբաղվում են սպորտով կամ պարզապես սիրում են այն:

Յոթ տասնյակից ավել մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև հյուրեր՝ մարզիչներ ու մասնակիցներ Շվեդիայից, բարձրակարգ ֆուտբոլային դաշտեր, վոլեյբոլի խաղահրապարակ,  ուսուցումներ, քննարկումներ, ջոկատներ, խաղեր ու մրցումներ, սպորտլանդիա ու թիմ-բիլդինգ… հագեցած օրակարգ, որ ավարտվում էր աղոթքով, փառաբանությամբ ու երկրպագությամբ:

Վերջին օրը մասնակիցները փաստում էին, որ չեն ցանկանում հեռանալ, որ ստացան ավելին, քան ակնկալում էին, որ մարզվեցին և մարզումների հետ մեկտեղ նաև հանդիպեցին ու ճանաչեցին Հիսուս Քրիստոսին…

Շնորհակալ ենք Աստծուն, Շվեդիայի մեր բարեկամներին և Sport Mission Armenia-ի ողջ ծառայողական թիմին:

IMG_0006 IMG_0166 IMG_0249 IMG_0251 IMG_0276 IMG_0289 IMG_0326 IMG_0382 IMG_0383 IMG_0394 IMG_0521 IMG_0532 IMG_0533 IMG_0586 IMG_0680 IMG_0690 IMG_0699 IMG_0714 IMG_0757 IMG_0804 IMG_0811 IMG_0850 IMG_0855 IMG_0880 IMG_1249 IMG_1258 IMG_9673 IMG_9832 IMG_9930

193 դիտում