Չգնալ փոխզիջման.Կարեն Թադևոսյան

Չգնալ փոխզիջման.Կարեն Թադևոսյան«Եվ երբ որ Դանիելն իմացավ թե հրովարտակը ստորագրվեցավ՝ գնաց իր տունը, և իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, և օրը երեք անգամ նա ծնկի վրա էր գալիս և աղոթք էր անում և գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ այսպես էր անում։ Այն ժամանակ այն մարդիկը ժողովեցան և գտան Դանիելին խնդրելիս և աղաչելիս իր Աստծո առաջին» (Դանիել 6:10-11)։

Դանիելը ոչ մի ձևով փոխզիջման մեջ չդրեց իր աղոթելու սովորությունը: Մարդիկ  ովքեր սկզբունքային են և ունեն լավ հոգևոր սովորություններ,  երկինքը գնահատում է դա:

Մենք շատ հաճախ թողնում ենք մեր հոգևոր սովորությունները շատ փոքր խանգարող բաներից, սակայն կարևոր է հաճեցնել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց: Սկզբունքային մարդկանց Աստված բարձրացնում է: Դանիելը բացեց պատուհանները և համարձակորեն աղոթեց, իսկ ինչպե՞ս կվարվեինք մենք, արդյո՞ք նման համարձակությամբ կմնաինք մեր սովորությանը, թե՞ միգուցե կիջնեինք նկուղ աղոթելու համար:

Դանիելը կյանքի գնով պայքարեց իր աղոթքի կյանքը պահելու համար և չգնաց փոխզիջման, դա անելով նա ընկավ առյուծներ գուբը, սակայն Աստված ազատեց նրան:

Աստված խոսել գիտի ու իր կամքը հայտնել գիտի: Դանիելի ամեն անկումը ավելի էր մոտեցնում Աստծուն: Որքան ուժեք է աղոթքը, այդքան ուժեղ է պատասխանը:

64 դիտում