«Երկնային օրեր – 2015». Վերնատուն եկեղեցում ավարտվեցին ամառային ճամբարները

IMG_9930

Երկնային օրեր - 2015. Վերնատուն եկեղեցում ավարտվեցին ճամբարները (լուսանկարներ)Հունիսի 19-ից հուլիսի 7-ը Երևանի ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցու կազմակերպած ճամբարները հնարավորություն տվեցին հարյուրավոր մարդկանց վայելել Աստծո սերն ու ներկայությունը գեղատեսիլ Ծաղկաձորում:

Արդեն 12 տարի շարունակ մի քանի հարյուր մարդիկ հնարավորություն են ունենում գտնվել Երկնային Օրեր ճամբարում, որ, հավատարիմ մնալով իր անվանը, մարդկանց հնարավորություն է տալիս վայելել Երկնային օրեր երկրի վրա:

Աղոթք ու փառաբանություն, ուսուցումներ ու պատգամներ, խաղեր ու ներկայացումներ, մրցաշարեր և այլ գեղեցիկ անակնկալներ… Երկնային Օրերի յուրաքանչյուր բնակիչ՝ անկախ իր տարիքից ու սեռից, կփաստի, որ առավոտյան Վեր կացից մինչ Բարի գիշեր ժամանակն անցնում էր աննկատ ու հետաքրքիր՝ պարգևելով անմոռանալի հուշեր ու օրհնություններ յուրաքանչյուրին:

Կարևոր է հիշատակել նաև այն բոլոր հրաշքները, բժշկություններն ու ապաշխարությունները, որ եղան ճամբարում: Ուրախալի էր տեսնել, թե ինչպես է կենդանի Աստված իր զորավոր ներկայությամբ օրհնում ամեն մի հերթափոխին յուրաքանչյուր մասնակցի՝ լիներ մանուկ կամ պատանի, երիտասարդ թե մեծահասակ… Ուրախալի էր, տեսնել կյանքերի փոփոխություն, ուխտերի նորոգում, Սուրբ Հոգու մկրտություններ և ազատագրումներ: Փա՜ռք Աստծուն նման հրաշալի օրհնության համար:

Շնորհակալ ենք նաև բոլոր ծառայողներից՝ ճամբարի ծառայող անձնակազմից, ուսուցիչներից, ջոկատավարներից, քարոզիչ եղբայրներից, ինչպես նաև եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանից՝ ներդրված ջանքերի և նվիրվածության համար:

Վստահ ենք, որ մասնակիցները դեռ երկար կհիշեն «Երկնային Օրեր – 2015»-ը:

IMG_9858 IMG_6018 IMG_2012 IMG_1518 IMG_1022 IMG_1558 IMG_1029 IMG_0996 IMG_1494 IMG_1959 IMG_5468 IMG_5606

 

Նկարները կարող եք դիտել՝ անցնելով այս հղումովIMG_1960

215 դիտում