Հովտաշենի երիտասարդները Երևանի «Վերնատուն» եկեղեցում

DSC00089

Հովտաշենի երիտասարդները Երևանի Վերնատուն եկեղեցումՍեպտեմբերի 26-ին Երևանի «Վերնատուն» եկեղեցու երիտասարդներին այցելեցին և ծառայեցին Հովտաշեն գյուղի երիտասարդները:

Մեր քույր-եղբայրները առաջնորդեցին հավաքված շուրջ հարյուր երիտասարդներին օրհնյալ փառաբանության ու երկրպագության, այնուհետև ներկաների հետ Աստծո Խոսքով կիսվեց Հովտաշենի երիտասարդների պատասխանատու Ղուկաս Թովմասյանը:

«Ուր էլ որ գնաս, Հիսուսը քեզ հետ է, նա երբեք քեզ չի թողնում. շատ կարևոր է, որ մենք ամեն օր այսպես մտածենք: Այդ դեպքում մենք զգաստ կլինենք ու սխալներ չենք անի:

Հովտաշենի երիտասարդները Երևանի Վերնատուն եկեղեցումՆրա ներկայությունը մեզ ետ կպահի ամեն անգամ սխալ արարքներից.- նշեց եղբայրը, այնուհետև կիսվեց Ժողովող 11.9 համարով.

«Ուրախացիր, երիտասարդ, քո մանկությունում, և թող զվարճացնի քեզ քո սիրտը երիտասարդությանդ օրերում. Եվ գնա քո սրտի ճանապարհով և աչքերիդ նայվածքով. Եվ իմացիր, որ սրանց ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու»:

Ուշադիր եղիր, որ ժամանակդ ճիշտ օտագործես և անցկացնես այն Աստծո հետ և Նրա տան մեջ: Իմացիր՝ որն է Աստծո կամքը և գործիր այդ կամքին համաձայն»:

Հովտաշենի երիտասարդները Երևանի Վերնատուն եկեղեցում Հովտաշենի երիտասարդները Երևանի Վերնատուն եկեղեցում Հովտաշենի երիտասարդները Երևանի Վերնատուն եկեղեցում

110 դիտում