Երիտասարդական «HomeMade» օր Հովտաշենում

12072817_639432622866512_5217487761758710201_n

Երիտասարդական «HomeMade» օր ՀովտաշենումՀոկտեմբերի 3-ին «Վերնատուն» եկեղեցու Երևանի և շրջակա գյուղերի երիտասարդները հավաքվել էին Հովտաշեն գյուղում՝ որոշելով օրն անցկացնել միասին:

Նախապես որոշվել էր, որ օրը լինելու է «տնական» ուտելիքների օր, այն է՝ յուրաքանչյուր ուտեստ պիտի պատրաստվեր երիտասարդների կողմից՝ լիներ քաղցրավենիք, աղցան, թե որևէ ուտեստ:

Ծրագրի հիմքում միաբան շփումն ու հաղորդակցությունն էր, որ մեծ բավականություն պատճառեց երիտասարդներին:

Երիտասարդական «HomeMade» օր ՀովտաշենումՀաղորդակցությունից բացի կազմակերպվեց վոլեյբոլի առաջնություն Վերնատան 7 երիտասարդական խմբերի միջև, որի հաղթող ճանաչվեց Հովտաշենի «Ագապե» խումբը, վոլեյբոլից բացի կազմակերպվել էին նաև դահլիճային խաղեր:

12038882_639429242866850_7421622055042300782_oԿազմակերպվեց նաև «Բրեյն-Րինգ» խաղի հոգևոր տարբերակը, որտեղ հաղթող ճանաչվեց Երևանից «Ջոյֆուլ» խումբը՝ եզրափակչում հաղթելով «Լահայրորի խմբին» 5:1 հաշվով:

Օրն ավարտվեց հրաշալի փառաբանությամբ և երկրպագությամբ՝ ներկաների սրտերը լցնելով աստվածային սիրով և ներկայությամբ:

Շնորհակալ ենք Աստծուց, երիտասարդական խորհրդից՝ նման օր կազմակերպելու համար, ինչպես նաև ներկա յուրաքանչյուր երիտասարդից, որ իրենց ներկայությամբ և ակտիվությամբ էլ ավելի գեղեցկացրին մեր օրը:

12144908_639431089533332_4974209714942476475_n 12038666_639427086200399_5754548300656107339_o 11224682_639431732866601_842910818639147645_n 12096560_639431719533269_9155262199201149895_n 12036842_639432139533227_8545398951915193785_n 12072817_639432622866512_5217487761758710201_n 12015159_639430329533408_4080122404594411766_o 11052017_639428232866951_1063758992101539171_n 12118617_639427672867007_7459379948046478783_n 12109075_639426746200433_3611176036974322522_n 12119991_639427152867059_251058871611857829_o 12074890_639430079533433_163870512880905735_n 12079455_639430552866719_8209528998900073372_n 12120159_639430542866720_7430313796397344874_o 12088359_639430736200034_5154627401908893020_n 12105751_639431016200006_5870985247499584304_n

125 դիտում