Ուսուցիչների տոնի կապակցությամբ…

DSC00140

Ուսուցիչների տոնի կապակցությամբ...Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ «Վերնատուն» եկեղեցում հոկտեմբերի 4-ին Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների ծառայողական ժողով-հանդիպմանը անակնկալ էր սպասվում:

Եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանի գլխավորությամբ՝ Ուսուցչական խորհուրդը տոնական տորթով «քաղցրացրեց» հանդիպումը, իսկ ավագ հովիվը, շնորհավորելով կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներին, նշեց.

Ուսուցիչների տոնի կապակցությամբ...«Ձեր կատարած աշխատանքը անգնահատելի է, դուք հնարավորություն ունեք այսօր ներդրում ունենալու յուրաքանչյուր մանուկի և պատանու կյանքում, կրթելով և դաստիարակելով նրանց ճիշտ արժեքներով: Վստահ եղեք, որ եկեղեցին գնահատում է ձեր ջանքը, եռանդը, նվիրվածությունն ու անմնացորդ ծառայությունը»:

Հանդիպում-ժողովն անցավ ուրախ մթնոլորտում՝ շնորհավորանքներով ու երախտիքի խոսքերով: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ:

DSC00143 DSC00141 DSC00140

167 դիտում