Այսօր «Վերնատուն» եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր «Վերնատուն» եկեղեցու ավագ հովվի ծննդյան օրն էՆոյեմբերի 7-ին ԱՀՔ «Վերնատուն» եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանի ծննդյան տարեդարձն է:

Բարձր գնահատելով տասնամյակների նվիրումն ու հավատարմության ծառայությունը՝ «Վերնատուն» եկեղեցին և եկեղեցու եղբայրական խորհուրդը սիրով շնորհավորում են ավագ հովվի ծննդյան տարեդարձը:

Նոդար Թադևոսյանը, ամուր մնալով հավատքի հիմքերի վրա և պահելով քրիստոնեական սկզբունքներն ու Ավետարանի ճշմարիտ վարդապետությունը, կարողացել է իր մեծ ներդրումն ունենալ Հայաստանյան և արտերկրի բազում հովիվների ու ծառայողների կյանքում, և այսօր էլ շարունակում է իր ավանդն ունենալ երիտասարդ սերնդի կրթման և դաստիարակման գործում:

Շնորհավո՜ր ծնունդդ, սիրելի՛ հովիվ…

Նոդար Թադևոսյանի կյանքին և ծառայությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

103 դիտում