Ո՞րն է քո առաջնային կարիքը. Կարեն Թադևոսյան

Ո՞րն է քո առաջնային կարիքը. Կարեն Թադևոսյան«Եվ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալույծ էր, և ուզում էին նրան ներս տանել, և նրա առաջ դնել։ Եվ երբ որ չգտան թե որ տեղով նրան ներս տանեն՝ այն ամբոխի պատճառովը, վեր ելան կտուրը, և օճորքիցը կախեցին նրան մահիճով մեջտեղը Հիսուսի առաջին։ Եվ նա նրանց հավատքը տեսնելով նրան ասաց. Ով մարդ, քո մեղքերը թողված լինեն քեզ» (Ղուկաս 5:18-20)։ 

Այս համարներում տեսնում ենք, որ ոչ միայն հիվանդ մարդն  էր հավատում, որ կբժշկվի, այլ բոլոր այն մարդիկ, ովքեր նրան բերում էին: Եվ Հիսուսը տեսնելով մարդկանց հավատքը, մի խոսք ասաց, որ զարմացրեց շատերին: Եվ այստեղ բացահայտվում է երկու բան, որ Հիսուսը Աստված է, և որ Նա իշխանություն ունի մեղք ներելու և հիվանդ բժշկելու:

Այդ մարդը չէր եկել, որ իր մեղքերը ներվեն, այլ, որ բժշկվեր, սակայն Հիսուսը նրան չտվեց, այն ինչ այդ պահին ուզում էր, այլ տվեց այն՝ ինչի կարիքը ուներ այդ պահին: Նա անդամալույծ էր, բայց նաև մեղավոր էր: Երբ մարմինը բժշկվում է՝ նորից կարող է սխալվել, բայց երբ հոգևորապես է մարդ բժշկվում՝ նա երկինք կմտնի:

Հիվանդ մարմնով կարող ենք երկինք մտնել, իսկ հիվանդ հոգով չենք կարող:

Աստված առաջինը ուզում է քեզ հոգու բժշկություն տալ՝ ցույց տալով, թե որն է առաջնայինը: Եթե սխալ ունես, հանիր այն քո միջից, որից հետո միայն օրհնություն կունենաս:

Ասելը հեշտ է, բայց ասածը գործի դնելը՝ դժվար: Եվ Քրիստոսը այդ խոսքում շարունակում է. «Բայց որ իմանաք, թե մարդի Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր թողելու. անդամալույծին ասաց. Քեզ եմ ասում, Վեր կաց և մահիճդ առ, և գնա քո տունը» (Ղուկաս 5:24)։

Հիսուսը ունի իշխանություն ու զորություն մեր մեղքերը ներելու և բժշկելու: Պարզապես պետք է հավտալ և սկզբում խնդրել առաջնայինը՝ հոգու բժշկությունը:

 

95 դիտում