Բժիշկներն ասել էին՝ կամ երեխան կապրի, կամ մայրը

pregnant-women-1200x700

2015թ. սկզբին Նշավան գյուղի մեր հոգևոր զույգերից մեկը` Թինան և Արմանը, իմացան, որ սպասում են իրենց երրորդ երեխաին: Սակայն Թինան առողջական խնդիրներ ուներ. ոտքերի երակների լայնացում, որը շատ արտահայտված էր, և  բժիշկները խորհուրդ չէին տալիս այդ վիճակով երեխա ունենալ: Նրանք առաջարկել էին ընդհատել հղիությունը:

Երբ ամուսինները եկեղեցի եկան և պատմեցին մեզ այդ մասին, հորդորեցինք նրանց վստահել Հիսուսին, քանի որ նա է տվել այդ երեխային և նա էլ հոգ կտանի մոր և երեխայի համար: Հղիության ամիսները հեշտ չընդհացան, սակայն զույգը իրենց ամբողջ հույսը Տիրոջ վրա էր դրել և Աստված ամբողջ ընթացքն օրհնում ու պահպանում էր: Երբ մոտեցան ծննդաբերության օրերը, Արմանից զանգ ստացա, որ Թինային տարել են Արտաշատի հիվանդանոց և բժիշկները վիճակը շատ ծանր են գնահատել ու վիրահատությունն անելուց առաջ հարազատներից ստորագրություն են վերցրել, քանի որ նախօրոք զգուշացրել էին, որ կամ մայրը կապրի, կամ երեխան:

Մենք եկեղեցում միաբան աղոթեցինք, այնուհետև այդ ամբողջ օրը մի քանի հոգով անդադար աղոթում էինք, որ Հիսուսը հրաշք անի և փրկի երկուսի կյանքն էլ: Հաջորդ օրը լսեցինք բաղձալի լուրը: Նրանք առողջ բալիկ են ունեցել և մոր առողջությանն էլ ոչ մի վտանգ չի սպառնում: Հիսուսն իրական հրաշք էր գործել և դա իրական վկայությունն էր բոլորիս համար: Փառք մեր ամենակարող Տիրոջը:

Կարեն

21 դիտում