Հիսուսն է տվել մեր բալիկին, նա էլ կպահպանի նրա կյանքը

Only about a third of U.S. hospitals offer women breast-feeding help after they leave the hospital, according to report released Tuesday by the Centers for Disease Control and Prevention.

Մոտ 10 տարի առաջ իմ մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան, ինձ շատ թույլ էի զգում, սրտխառնոց ու գլխապտույտ ունեի: Երբ գնացի բժշկի, նրանք ինձ հայտնեցին, որ որովայնիս մեջ բարորակ ուռուցք կա, որը պետք է չորացնել, որպեսզի խնդիրներ չառաջացնի: Սկսեցի բուժման փուլ անցնել, և շատ ուժեղ դեղեր ընդունել, որոնք պետք է ուռուցը չորացնեին, սակայն որոշ ժամանակ անց, երբ այն ավելի մեծացավ, բժիշկները  հասկացան, որ դա ոչ թե ուռուցք է, այլ երեխա:

Դրանից հետո բժիշկները ասացին, որ այդպիսի դեղեր ընդունելուց հետո ես չեմ կարող առողջ երեխա ունենալ և սաղմը անհապաղ պետք է հեռացնել: Ես շատ էի անհանգստացել ու տրտմել, հավատքս թուլացել էր և սկսել էի մտածել, որ բժիշկները ճիշտ են ասում: Սակայն փառք Աստծո ամուսինս ավելի արթուն հոգևոր վիճակում էր, և ինձ կտրականապես արգելեց այդ մասին մտածել, ասելով, որ Հիսուսն է տվել մեր բալիկին, ու նա էլ կպահպանի նրա կյանքն ու առողջությունը:

Եվ փառք մեր Տիրոջը, մենք մի քանի ամիս անց կատարյալ առողջ բալիկ ունեցանք և շատ շնորհակալ ենք Աստծուն մեր դստեր համար:

Հասմիկ

43 դիտում