Ո՞վ է Նա քեզ համար. Նոդար Թադևոսյան

Sunrise-1

Ո՞վ է Նա քեզ համար. Նոդար Թադևոսյան«Աստված, որ ասաց. «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծո փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոս անձի մեջ»  (2 Կորնթ. 4:6):

Ո՞վ է Հիսուսը քեզ համար կամ ինչպիսի՞ մեկն է Նա քո կյանքի համար:

Նա փառքերի Աստված է, ով ունի իմաստության, հայտնության և գիտության հոգին, որը տալով մեզ՝ լուսավորում է մեր սրտերը:

Շատ քրիստոնյաներ մտածում են, որ եթե իրենք ծառայող չեն կամ առաջնորդ, ուստի իմաստության, գիտության, հայտնության կամ տեսիլքի կարիք չունեն: Սակայն յուրաքանչյուր մարդ կարիք ունի, որ իր «սրտի աչքերը» լուսավորվեն:

Լուսավորվելով՝ մարդը կարող է տեսնել Տիրոջ Ով լինելը իր կյանքում, քանի որ առանց դրա հնարավոր չէ տեսնել Աստծո կարողությունը և մեծությունը: Այս ամենից զատ, անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչն է Նրա կոչման հույսը. Ո՞վ է Նա և ի՞նչ կոչում ունի՝ Փրկի՞չ, Տե՞ր, թե՞ Ամենակարող: Սակայն եթե կոչումն իմանաս, բայց հույսդ չկապես, ուրեմն միայն շրթունքներով դավանանք կամ պարապ խոսք կդիտվի: Որպեսզի խուսափես նման ելքերից, ապրի´ր ուրախության, փառաբանության և ճշմարիտ պաշտամունքի կյանք՝ դավանելով Հիսուսին կյանքիդ Տերը և Փրկիչը:

 

54 դիտում