Աստված տալիս է հնարավորություններ. Արշակ Մարտիրոսյան

b_three-dispersing-ways

Աստված տալիս է հնարավորություններ. Արշակ ՄարտիրոսյանԱստված մեզ տալիս է շատ հնարավորություններ, որոնցից շատերը մենք օգտագործում ենք լավ կերպով, իսկ շատերն էլ` վատ:

Փրկությունը հնարավություն է, որ տրված Աստծո կողմից: Աղոթելը, սիրելը, գնահատելը հնարավորություններ են, որ նույնպես տրված են Աստծո կողմից: Մեր Աստված հնարավորությունների Աստված է:

«Ուրեմն քանի որ ժամանակ ունենք, բարի գործենք ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին» (Գաղատացիս 6:10)։ 

Աստված տվել է մեզ հնարավրություններ, որ մեր ապրած օրերի մեջ բարի գործենք:

«Ամեն ինչ որ ձեռքդ գտնի անելու՝ ուժովդ արա, որ գործք, խորհուրդ, գիտություն և իմաստություն չկա մյուս աշխարհքումը, ուր որ դու պիտի գնաս» (Ժողովող 9:10)։

Ինչ որ ձեռքիցդ գալիս է արա, բաց մի թող հնարավրությունդ, ահա թե ինչ է պատվիրում Աստված: Եթե մենք բաց թողնենք մեր հնարավրությունները` հիսթափություն կունենանք:

Երբ մենք օգտագործում ենք մեզ ընձեռնված հնարավորությունները, մենք ստանում ենք առիթ` նոր հնարավրություններ ստանալու: Բայց երբեմն մենք կորցնում ենք, կամ բաց ենք թողնում այդ հնարավորությունները:

Մենք չպետք է վախենանք հնարավորությունը կորցնելուց, այլ` չօգտագործելուց: Աստված տալիս է մեզ հնարավորություններ` մեզ ավելին տալու համար:

33 դիտում