Տնկված Աստծո այգում. Կարեն Թադևոսյան

4787_fruit-trees-spring

Տնկված Աստծո այգում. Կարեն Թադևոսյան«Եվ նա ջրերի գնացքումը տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան» (Սաղմոս 1:3)։

Հոգևոր մարդիկ Աստծո այգում տնկված ծառեր են և ամեն ծառ ունի իր առաքելությունը: Այն ծառը, որ իրեն ամենալավն է համարում հպարտ է և ենթակա է կտրվելու:

Յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ սնվում ենք արմատից, մեր արմատը Հիսուս Քրիստոսն է, եթե հաստատած ենք նրա վրա միշտ նրան նայենք և հիշենք, որ նրանից ենք սնվում:

Աստված սկզբունքային է և եթե քեզ դրել է իր այգում, որեմն դու պետք է պտուղ տաս:

«Ոչ թե դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք. Եվ ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ Հորիցը խնդրեք իմ անունովը, տա ձեզ» (Հովանու 15:16)։ 

Աստծո այգում անպտուղ ծառեր չկան: Պտուղ ունեցողին ավելի է տրվում: Պատկերացրեք, եթե ծառը չորացած լինի, արդյո՞ք կտրվի նրան ավելիով, թե կտրվի ծաղկած պտղատու ծառին:

Այգու տերը Հայր Աստվածն է, հողը Քրիստոսն է, իսկ աճեցնողը Սուրբ Հոգին:

Երբ Սուրբ Հոգին սկսի դրսևորվել քո մեջ ու քո միջոցով դու կունենաս շատ պտուղներ, որոնցից են ուրախությունը, խաղաղությունը, սերը…: Առաջինը ձգտիր ունենալ քո ներքին պտուղները, հետո պարգևները և արտաքին պտուղները:

Հողը լավագույնն է, այգեպանը` անզուգական և պտուղ չտալու միակ խնդիրը մեր մեջ է:

Ծառը ճանաչում են պտուղից: Գնահատիր այն վայրը, որում տնկված ես, սնվիր արմատիցդ և պտղատու եղիր:

44 դիտում