Օրհնյալ է Տերը օրեցօր. Մովսես Առաքելյան

19142614-1024x577

Օրհնյալ է Տերը օրեցօր. Մովսես ԱռաքելյանՀրաշալի արտոնություն է, որ մենք ստեղծված ենք որպես մարդ, ունենք բանականություն, հոգի և տարբերվում ենք մնացած ստեղծագոծություններից: Եվ մեր արտասովոր լինելը նրանով է, որ մենք կարողնում ենք ճանաչել Աստծուն և պաշտել Նրան:

Բայց շատ անգամներ հենց մենք ենք փորձում ստեղծել խնդիրներ և բարդություններ: Շատ լավ  է, որ մենք ունենք բանականություն, որ մենք մտածում ենք, բայց նաև հաճախ զգում ենք, որ այդ միտքը խանգարում է մեզ: Հիսուսը ասաց, լավ է, որ դուք Աստծո զավակներ եք, բայց նայեք երկնքի թռչուններին, նրանք չեն աշխատում, չեն մտածում, բայց Աստված նրանց կերակրում է, նրանք չունեն այդ բանականությունը, որ հոգս անեն, թե ինչպես են հոգալու իրենց կարիքները: Բայց մենք միշտ փորձում ենք մտքում պայքարել մեր խնդիրների դեմ:

Իրականում երբեմն խնդիրները այդքան դժվար չեն լինում, ինչքան մենք ենք բարդացնում՝ բեռ վերցնելով մեր մտքի վրա:

Օրվա հոգսը բավական է այդ օրվա համար, օրվա հոգսը հոգում է Տերը: Աստված ամեն օրվա Աստված է:

Հանձնիր օրդ Տիրոջը և հոգսդ բեր Տիրոջ առաջ:

«Օրհնյալ է Տերը օրեցօր. եթե բեռ դնելու լինեն մեզ վրա, Աստված է մեր փրկությունը» (Սաղմոս 68:19)։

Երբ դու մտածում ես Աստծո խոսքի շուրջ և դուրս չես գալիս այդ խոսքից, Տերը կհոգա քո բոլոր հոգսերը, մի մտահոգվիր և մի ծանրաբեռնիր միտքդ, այլ ապրիր Աստծո խոսքով՝ վստահելով Նրան:

 

54 դիտում