Հակառակ կանգնիր մեղքին. Մովսես Առաքելյան

99b9fc3e9324f99c3f261aa19b309942.1000x625x1

Հակառակ կանգնիր մեղքին. Մովսես Առաքելյան«Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացած մեղքին» (Եբրայեցիս 12:4):

Մեղքի դեմ մենք չպետք է պատերազմենք, այլ պետք է հակառակ կանգնենք: Սուրբ Գիրքը ասում է արյուն թափելու չափ հակառակվեք մեզքին: Երբ մարդ պատերազմում է խնդրի դեմ` գնում է խնդրին դեմ առ դեմ, իսկ երբ հակառակվում է` գնում է խնդրին հակառակ:

Մենք պետք է ամեն ժամանակ հակառակ կանգնենք մեղքին` փախնենք մեղքից: Նա, ով չի կարողանում հակառակվել մեղքին, և չի պայքարում դրա համար, նրա քրիստոնեական վիճակը հարցականի տակ է: Եթե մեր կյանքի մեջ չկա պայքարը, չկա հակառակությունը մեղքի դեմ, ուրեմն չկա մեր մեջ քրիստոնեություն:

Աստված հավատացյալներից պահանջում է սրբության կյանք: Մենք պետք է ոչ մայն հավատացյալ լինենք եկեղեցու մեջ, այլ եկեղեցուց դուրս, քանի որ հավատացյալների մեջ հոգևոր մնալը հեշտ է, բայց փորձությունները գալիս են դրսում:

Երբեմն մարդու կյանքի մեջ մեղքը ավելի է գործում, քան Հիսուս Քրիստոսը:

Մեղքը հենց այնպես չի կարող հեռանալ մեզնից, մենք պետք է պայքարենք դրանց դեմ: Հակառակ կանգնիր մեղքին և քայլիր սրբության ճանապարհով:

 

52 դիտում