Ինչպե՞ս ես ծառայում Աստծուն. Արտավազդ Թադևոսյան

serving-hands

Ինչպե՞ս ես ծառայում Աստծուն. Արտավազդ ԹադևոսյանԵթե դու ծառայում ես Աստծուն, շատ լավ է, բայց արդյո՞ք դա անում ես սրտանց ու սիրով: Պարտականության զգացումը մեր մեջ պետք է լինի սիրով:

Մենք շատ ժամանակ ասում ենք, որ պարտական չենք, այլ սիրում ենք դրա համար ենք ծառայում, բայց ըստ Աստվածաշնչի պարտականությունը հնարավոր է, բայց սիրով:  Երբեմն մենք ծառայում ենք, որ Աստված մեզ փոխհատուցի, կամ ծառայում ենք տվածի համար, բայց կարևոր է, որ ծառայությունը ուղղված Աստծուն լինի սիրուց և առանց շահի:

Լավ է, որ ծառայում ես, բայց ինչի՞ համար և ինչպե՞ս ես ծառայում: Աստվածաշունչը ասում է, որ ինչ որ անում ենք սրտանց անենք, ոչ թե մարդկանց առաջ, այլ՝ Տիրոջ: Մեր սերը Աստծո հանդեպ մենք ցույց ենք տալիս մեկս մյուսին ծառայելով:

Քո ծառայությունը ուղղված մարդուն, ցույց կտա, թե ինչպես ես ծառայում Աստծուն: Ո՞վ է դիմացինդ քեզ համար, եթե Աստծո զավակ է, ուրեմն քո եղբայրն ու քույրն է:

«Եղբայրսիրությունում իրար վրա գթած եղեք. պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք։ Ջանքի մեջ՝ թույլ չլինեք. Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք» (Հռոմեացիս 12:10)։

Երբեմն լավ է, որ մենք իմանում ենք դիմացինի սխալը, բայց ինչպե՞ս ենք օգտագործում այն: Միգուցե Աստված թույլ է տալիս, որ մենք տեսնենք դիմացինի սխալը, ոչ թե բացասաբար օգտագործելու, այլ նրա համար աղոթելու համար: Եթե մենք տեղ ենք տալիս բամբասանքին, ապա չենք գնում աղոթքի սենյակ, որ տեղ տանք իմաստությանը:

Տիրոջ եկեղեցին սուրբ է, ոչ թե երկրավոր, այլ՝  երկնային չափանիշներով: Տիրոջը ծառայիր սիրով ու սրտանց, սիրիր դիմացինիդ և կամեցիր, խոսիր, դավանիր նրա համար միայն լավը:

71 դիտում