Ցորե՞ն, թե՞ որոմ. Հայկ Գրիգորյան

wheat

Ցորե՞ն, թե՞ որոմ. Հայկ Գրիգորյան«Մի ուրիշ առակ նրանց պատմեց  և ասաց. Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտում բարի սերմ ցանեց,  և մարդիկ քնելիս, նրա թշնամին եկավ և ցորենի մէջ որոմներ ցանեց ու գնաց» (Մատթ. 13:24-25):

Կա վտանգ, որ ցանկացած քրիստոնյայի կյանքում հնարավոր է չարը որոմներ ցանի: Եվ դրա ամենահարմար ժամանակն այն է, երբ հոգևոր մարդը սկսում է նիրհել կամ քնել:

Արտաքինից ցորենն ու որոմը շատ նման են միմյանց: Նրանք տարբերվում են միայն այն ժամանակ, երբ գալիս է պտուղ տալու ժամանակը: Արտաքինից հնարավոր է եկեղեցում տեսնել նույնատիպ մարդկանց, ովքեր երգում են, գալիս պաշտամունքների, ցույց տալիս, որ իրենք էլ աստվածապաշտ են: Բայց կգա պտուղ տալու ժամանակը…

Արտաքինը հաճախ կարող է խաբուսիկ լինել, բայց Աստված նայում է սրտին: Այնպես որ, սիրելի՛ քրիստոնյա, պատրաստի՛ր սիրտդ, թող ներսդ ուղիղ լինի Տիրոջ առաջ, թույլ մի՛ տուր, որ չարը քո մեջ որոմի սերմեր ցանի… Հասկերով լի ցորեն եղի՛ր Աստծո համար:

47 դիտում