Արթուն եղիր գտնվածդ վայրում. Արթուր Աղեկյան

PWPaulInPrison

Արթուն եղիր գտնվածդ վայրում. Արթուր ԱղեկյանԿան սուրբգրային շատ հերոսներ, ովքեր մեզ համար օրինակներ են, այդ հերոսները արել են, ոչ միայն լավ բաներ, այլ նաև` վատը: Ինչ սերմ, որ մենք ցանում ենք մեր մեջ, այն էլ աճում է: Այսօր մենք պետք է վերցնենք լավը և ցանենք մեր մեջ լավը: Լավ մարդը լավ բաներ է վերցնում ու սովորում: Փնտրողը գտնում է, եթե փնտրես լավը, ապա լավը կգտնես:

Աստվածաշնչում մենք կարդում ենք Պողոսի և Պետրոսի մասին: Երկուսն էլ տարբեր ժամանակներում հավատքի համար ընկել էին բանտ: Պետրոսը չէր ծրագրել, որ հայտնվելու է այդ վիճակում և երբ նա բանտում էր, նրա կողքին էին երկու զինվորներ, բայց նա չարեց ոչինչ, այլ` որոշեց քնել: Երազում հրեշտակը նրան արթնացրեց և բանտից ազատեց: Այսպիսին էր Պետոսի բանտարկության ընթացքը:

Իսկ Պողոսը ու Շիղան բանտում սկսեցին փառաբանել Աստծուն: Այդ փառաբանությունից հետո Աստված ցնցեց աղջ բանտը: բանտարկյալները լսում էին նրանց փառաբանությունը, ու տեսնում էին, թե ինչ երկրաշարժ է տեղի ունենում: Բանտարկյալները տեսնում էին նաև, որ Պողոսն ու Շիղան սովորական մարդիկ չէին:

Ո՞րն է այս երկու պատմությունների տարբերությունը: Երկուսին էլ Աստված թույլ էր տվել, որ լինեին այդ վայրերում, բայց նրանցից միայն մեկը ճիշտ ձևով օգտագործեց իր հնարավորությունը: Պետրոսը քնել էր այն տեղում, որտեղ Աստված դրել էր իրեն:

Երբ կյանքում պատահում են անսպասելի խնդիրներ, իրավիճակներ, որոշները մտածում են դուրս գալ խնդրից, նոր շարունակել կամ սկսել նվիրվել Տիրոջը: Նրանք մտածում են սպասել այն տեղում, որտեղ Աստված իրենց դրել է:

Երբ Աստված անում է մեր կյանքում մի բան, որը մեր ծրագրից դուրս է, մենք չպետք է խառնվենք, այլ` հասկանանք, որ պատահական  ոչինչ չի լինում:

51 դիտում