Ինչո՞ւ նա աշխարհ եկավ. Արտավազդ Թադևոսյան

the_night_when_Christ_was_born_zoom

Ինչո՞ւ Նա աշխարհ եկավ, ո՞րն էր Նրա՝ մարդանալու պատճառը… Սե՞րը, գուցե մարդկության մե՞ղքը. Ի՞նչն էր Քրիստոսի Ծնունդի պատճառը:

Քրիստոսի ծնունդն Աստվածային ամենամեծ հայտնությունն է. միչնչ այդ Աստված հայտնվել էր տեսիլքների, մարգարեությունների, երազների միջոցով, սակայն սա բացառիկ էր. այս հայտնությունը աստվածային սիրո մաենամեծ դրսևորումը սա էր՝ որ Աստված մարդ դարձավ և երկիր եկավ:

Միշտ հիշիր, որ Քրիստոսը հենց քե՛զ համար է աշխարհ եկել, որովհետև սիրում էր քեզ…

«Եվ նրա հարսը՝ Փենէհէսի կինը հղի էր ծնելու մոտ, երբ որ Աստծո տապանակի առնվելու և իր սկեսրայրի և մարդի մեռնելու լուրը լսեց, ծնկերը թուլացան, և նա ծնեց, որովհետև ցավերը նրան բռնեցին։ Եվ երբ որ մեռնում էր, նրա մոտ կանգնող կիները նրան ասացին. Մի վախենար, որովհետև տղա ես ծնել. Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չարավ։ Եվ այն տղայի անունը Իքաբօդ կոչեց, ասելով թե Իսրայէլից փառքը վերացավ. (որովհետև Աստծո տապանակը առնվեցավ, և նրա սկեսրայրն ու մարդը չկան):» (Ա Թագ. 4:19-21):

Սա մի ժամանակաշրջան էր, երբ Աստծո փառքը վերցվել էր Իսրայելից, երբ Աստված այլևս իր ժողովրդի հետ չէր: Ծնվեց մի մանուկ՝ Իքաբոթը, որի անունը թարգմանվում էր՝ Աստծո փառքը վերացավ, Աստծո փառքը բացակայում է իր ժողովրդից:

Արդյոք այսօր քո կյանքում կա՞ Աստծո փառքը: Ունե՞ս դու Աստծո ներկայությունը քո կյանքում…

Այսօր ամբողջ քրիստոնյա աշխարհն է տոնում Քրիստոսի ծնունդը, բայց ուզում եմ հարց տալ քեզ՝ արդյոք Հիսուսը քեզ հե՞տ է, արդյոք Հոբելյարը քեզ հե՞տ է… ցավալի է, բայց շատերը Քրիստոսի ծնունդն են անում առանց Քրիստոսի:

Մի հրաշալի օր Տիրոջ հրեշտակը եկավ մարդուն ավետիս տալու. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի. և նրա անունը Էմմանուէլ կկանչեն, որ թարգմանվում է՝ Աստված մեզ հետ» (Մաթևոս 1.23):

Ո՞ր անունն ես այսօր դու ընտրում՝ Իքաբո՞թ, թե՞ Էմմանուէլ…

 

 

43 դիտում