Ես շատ անխաղաղ էի ու նյարդային

city_lights_dreaming_man_bench_architecture_hd-wallpaper-402338

Երբ ես փոքր էի, տատիկս ինձ միշտ աստվածաշնչյան պատմություններ էր պատմում: Չնայած այդ ժամանակ արգելված էր խոսել հավատքի մասին, սակայն նա միշտ կարդում և աղոթում էր: Երբ ես ամուսնացա, պարզվեց, որ կինս՝ Մարինեն, մանկուց եկեղեցի է հաճախել, Աստվածաշունչ է կարդացել ու աղոթել: Սակայն ուսանողական տարիներին, երբ տեղափոխվել է Երևան դադարել է եկեղեցի հաճախելուց: Մեր ամուսնությունից հետո Աստծո հանդեպ հավատը նրա մեջ վերածնվեց և կինս երազում էր, որ ես էլ ապաշխարեի և ամուր հոգևոր ընտանիք ունենայինք:

Այսպիսով նա 7 տարի շարունակ աղոթում էր ինձ համար: Այդ ընթացքում ես շատ անխաղաղ էի, նյարդային, մշտապես սրտի դեղեր էի օգտագործում: Մի անգամ էլ շատ ծանր հիվանդացա. մի քանի շաբաթ տաքությունս չէր իջնում: Այդ ժամանակ տատիկիս և կնոջս կողմից ցանված աստվածավախության սերմերը սկսել էին իրենց ազդեցությունը թողնել և ես հասկանում էի, որ իմ ապրած կյանքը սխալ է: Սակայն չէի ուզում թողնել իմ նախկին ապրելակերպը:

Առողջությունս այնքան էր վատացել, որ մահը աչքերիս առաջ էի զգում: Որոշեցի ամբողջովին հանձնվել Աստծուն: Ես խոստացա Նրան թողնել ամեն բան և ծառայել Նրան, եթե նա երկու բան կատարի իմ կյանքում՝ ինձ ամբողջությամբ բժշկի և օգնի թողել իմ հին կյանքը և աշխարհային սկզբունքները: Հենց հաջորդ օրը հիվանդությունս լրիվ անցավ: Շուտով զգացի, որ իմ բառապաշարը մաքրվել է հայհոյանքից և ամեն վատ խոսքերից: Սկսեցի կարդալ Աստվածաշունչ:

Ընկերոջս հետ որոշեցինք եկեղեցի գնալ և Աստծո խոսքը լսելով՝ հոգևոր սնունդ ստանալ: Շուտով հաստատվեցինք «Վերնատուն» եկեղեցում, որտեղ էլ ծառայում ենք մինչ օրս: Ապաշխարելուց հետո ես հասկացա կին և ամուսին հարաբերությունների կարևորությունը, մեր ընտանիքում սկսեց իշխել սերը, խոնարհությունը, խաղաղությունը: Միմյանց հետ աղոթում ենք, իրար հասկանում և զիջում հարկ եղած պարագայում: Այժմ մեր կարծիքները հնազանդեցնում ենք Աստծո կամքին: Հիսուսին դառնալուց հետո այլևս սրտի դեղեր չեմ օգտագործել և երբեք կաիքը չեմ զգացել: Շնորհակալ եմ Տիրոջը Իր մեծ սիրո և ողորմածության համար, որ կատարեց և շարունակում է կատարել մեր ընտանիքում:

Կարեն և Մարինե

106 դիտում