Ֆլեշմոբ. Ձմեռ պապիկները պատմում են Հիսուսի մասին (նկարներ, տեսանյութ)

dzmer 2

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, «Վերնատուն» եկեղեցու մի խումբ երիտասարդներ դուրս եկան Երևանի փողոցները՝ պատմելու Սուրբ Ծննդյան Հոբելյարի՝ Հիսուս Քրիստոսի մասին:

Երգեր, բարեմաղթանքներ, շնորհավորանքներ… Ձմեռ պապիկներն ուրախացնում էին հանդիպող մարդկանց, և չէին մոռանում նաև նրանց փոխանցել Հիսուս Քրիստոսի մասին պատմող բուկլետը՝ «Ի՞նչ նվիրել Հոբելյարին» խորագրով: Չէ՞ որ Սուրբ Ծնունդը Նրա մասին է, և յուրաքանչյուր ոք պետք է մտածի, թե ինչ նվիրի Հոբելյարին այս օրերին:

Ֆլեշմոբ. Ձմեռ պապիկները պատմում են Հիսուսի մասին

«… Երբևէ եղե՞լ է, որ գնաս ինչ-որ մեկի ծնունդը շնորհավորելու, ու տարվելով սեղանով, հավաքված մարդկանցով, երաժշտությամբ՝ հանկարծ մոռանաս հոբելյարի մասին, մոռանաս շնորհավորես, նվեր տաս… Սիրելիներ, Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի ծնունդն է: Մենք թույլ ենք տվել, որ ձմեռ պապիկը դառնա ավելի կարևոր, ավելի ճանաչված ու ավելի սպասված, քան ինքը՝ Հիսուս Քրիստոսը, մենք թույլ ենք տվել, որ մեր երեխաներն ավելի շատ իմանան Լապլանդիայի մասին, քան Երկնքի արքայության, թույլ ենք տվել, որ թռչող եղնիկների պատմությունների լույսի ներքո հրեշտակների Սուրբ Ծննդյան երգը անիրական հեքիաթի պես հնչի… Լավագույն նվերը, որ կարող ես անել Նրան, քո սիրտն է… Հանձնիր կյանքդ Հիսուս Քրիստոսին, և դա կլինի ամանորյա քո լավագույն նվերը Սուրբ Ծննդյան Հոբելյարին». ահա այսպիսին էր ձմեռ պապիկների փոխանցած պատգամը:

254 դիտում